Տապակած միսը բարձրացնում է սրտի հիվանդությունների առաջացման վտանգը
LIFEԳիտնակնների հավաստմամբ՝ տապակած միսը մտանգավոր է սրտի համար ու բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։

Իսկ ահա եփած, շոգեխաշված միսը, գիտնականների խոսքով, շատ ավելի անվնաս է առողջության համար։

Գիտնականները հետազոտություն են անց կացրել, և որոշել են պարզել, թե մսի պատրաստման ձեւն ինչպես է ազդում տարբեր երկրների բնակիչների առողջության վրա։ Հետազոտության ընթացքում նրանք եկել են այն եզրակացության, որ բարձր ջերմաստիճանով պատրաստելը հանգեցնում է մեծ քանակության տրանսճարպերի գոյացմանը, ինչի հետևանքով էլ նման մսի գործածումը բարձրացնում է սրտի խնդիրների զարգացման հավանականությունը։
Պարզվում է՝ այն երկրներում, որտեղ նախընտրում են տապակել միսը, նման հիվանդությունները ավելի հաճախ են առաջանում։ Օրինակ Պակիստանում, որտեղ միսը հաճախ են տապակում և պատրաստում վառարանում՝ շատ բարձր ջերմաստիճանով, տղամարդիկ 62 տոկոսով հաճախ են մահանում կաթվածից, քան Անգլիայում ու Ուելսում։ Իսկ օրինակ Չինաստանում, որտեղ միսը հիմնականում շոգեխաշում են կամ եփում, սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը շատ ավելի ցածր է։
Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ տապակած կամ ածուխի վրա պատրաստված միսը ևս ավելացնում է քաղցկեղի զարգացմանը վտանգը։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



