Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Դրոփս» հավելվածը հնարավորություն կընձեռի վճարային քարտի միջոցով կատարել ավտոմատացված վճարումներ

SOCIETY

«Դրոփս» ՍՊԸ-ն Ամերիաբանկի հետ համատեղ ներկայացրեց նոր վճարային գործիքը, որը ֆիզիկական անձանց հնարավորություն է տալիս վճարային քարտի միջոցով ավտոմատացված կատարել վճարումներ` ամենօրյա գրաֆիկով: Այս նոր վճարային գործիքով հնարավոր է թեթևացնել տարեկան կամ ամսական կտրվածքով անհրաժեշտ վճարումների բեռը, հատկապես մեծ գումարներով վճարումների դեպքում: «Դրոփս» հավելվածը վճարողին հնարավորություն է տալիս ցանկացած վայրից սմարթֆոնի, պլանշետի միջոցով ավտոմատացնել վճարումների կատարումը` խնայելով ժամանակ և զերծ մնալ դրանց վճարումը ուշացնելու անհանգստությունից: Առավել լայն մասսաներին այս վճարային գործիքի հասանելիության ապահովումը կնպաստի տարբեր ոլորտներում մատուցվող ծառայությունների ծավալի ընդլայնմանը:

«Դրոփս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Վահագն Ծատուրյանը ներկայացրեց վճարային հավելվածի ստեղծման գաղափարը: Նրա խոսքով` տարեկան խոշոր վճարումների դեպքում գալիս է մի պահ, երբ զգացվում է ծանրաբեռնվածություն ընտանեկան բյուջեի վրա: Այս հավելվածը հնարավորություն է տալիս տարվա ընթացքում քիչ-քիչ կատարել վճարումներ կանխավճարների տեսքով և ծանրաբեռնված ամիսներին թեթևացնել վճարային բեռը:

«Դրոփս» հավելվածը բանկային քարտին կցված լինելու շնորհիվ հնարավորություն է տալիս օրական պարբերականությամբ ցանկացած վճարում կատարել: Պարբերականությունն ընտրում է քաղաքացին: Այն կարող է լինել օրական, շաբաթական, ամսական և տարեկան: Շատ պարզ և հեշտ կիրառելի հավելված է, որը հասանելի է բոլորին»,-ասաց Ծատուրյանը` հավելելով, որ ներկայումս մոտ քսան կազմակերպություն է ներառված հավելվածում, սակայն հետագայում դրանք կընդլայնվեն:

Միջնորդավճարը 0-1.9 տոկոս է:Այն կարելի դիտարկել որպես հարմարավետության վճար, քանի որ քաղաքացին խուսափում է գնալ բանկեր:

Ամերիաբանկ ՓԲԸ մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը նշեց, որ «Դրոփս» հավելվածը հասանելի է Google play-ում և App store-ում:

«Պատկերացրեք ուսման վճարները, որոնք տարեկան կամ կիսամյակային կտրվածքով են վճարվում: Այժմ ուսանողը կամ նրա ծնողները հնարավորություն ունեն օրական կտրվածքով դրանք վճարելու: Կարծում եմ, այն բավականին գրավիչ գործիք է լինելու շատերի համար, քանի որ ընտանիքների մեծ մասի համար դժվարություն է մեծ գումար միանգամից վճարելը, մինչդեռ ամսական կամ օրական կտրվածքով վճարումներ կատարելու դեպքում ընտանիքների բյուջեները կխուսափեն ֆինանսական տատանումներից: Սա նաև ընտանիքի ծախերն է կրճատում, քանի որ շատ դեպքերում մարդիկ ստիպված են լինում օգտվել վարկերից, մինչդեռ այս հավելվածը հնարավորություն է տալու ամսական կամ օրական վճարումների դեպքում խուսափել տոկոսավճարներից»,- ասաց Բարսեղյանը` վստահեցնելով, որ հասարակության բոլոր շերտերի համար հնարավորություն է ընձեռվում իրենց բյուջեն ռացիոնալ կառավարել:

Ամերիաբանկ ՓԲԸ տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանն անդրադարձավ հաճախորդների սպասարկման հարմարավետությանը: Նրա խոսքով` էլեկտրոնային վճարումների հավաքագրումը զարգանում է, և յուրաքանչյուր ըն կերություն փորձում է ստեղծել իր միջավայրը, որտեղ հաճախորդը կարող է հեռահար եղանակով կատարել վճարումներ:

«Այս հավելվածը հնարավորություն է տալիս համախմբելու տարբեր ծառայությունները մեկ տեղ: Այսինքն՝ հաճախորդը հնարավորություն է ստանում առանց ժամանակ կորցնելու, առանց կայքեր կամ տարբեր մասնաճյուղեր այցելելու մեկ հավելվածի միջոցով կառավարել վճարումներն իրեն հարմար տարբերակով: Հավելվածից օգտվելը չափազանց հեշտ է, պարզապես հարկավոր է ներբեռնել հավելածը Google play-ից կամ App store-ից, որը հարմարավետ ցանկի միջոցով ուղղորդում է հաճախորդին՝ կատարելու այս կամ այն վճարումը: Բացարձակապես անվտանգ տեխնոլոգիաներ են կիրառվում: Քարտային տվյալները որևէ կա յքում չեն պահվում և ունեն եռաշերտ պաշտպանվածություն` գաղտնանուն, գաղնտաբառ և հաղորդագրության համար տրվող միանգամյա յուրահատուկ գաղտնաբառը»,- ասաց Մովսիսյանը` տեղեկացնելով, որ հավելվածը հանրությանը հասանելի կլինի ապրիլի 5-ից:  

«Դրոփս» ՍՊԸ կոմերցիոն տնօրեն Աշոտ Մեսրոպյանը նշեց, թե ինչ վճարումներ կարելի է կատարել հավելվածի շնորհիվ. «Հավելվածի միջոցով հնարավոր է կատարել ապահովագրական, ուսման, կոմունալ, կապի ծառայությունների վճարներ, վարկերի մարումներ և մի շարք ծառություններից օգտվելու վճարներ, մասնավորապես` մարզասրահներից, լողավազաններից օգտվելու, զբոսաշրջության և այլ վճարներ: Այս ծառությունների շրջանակը շարունակաբար ընդլայնվելու է»,- ասաց նա:

Տոկոսադրույքը տատանվում է 0-ից մինչև 1.9 տոկոս: Այն հաշվարկված է բանկային միջնորդավճարներից ելնելով:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League