Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել տեսաժողով Բուրյաթիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

SOCIETY

ՀՀ սփյուռքի նախարարությունում մարտի 28-ին տեղի ունեցավ տեսաժողով ՌԴ Բուրյաթիայի Հանրապետության հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Տեսաժողովին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բուրյաթիայից տեսակապով միացել էին ՌՀՄ  Բուրյաթիայի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ  Վահե Տոնականյանը, նախագահի տեղակալ   Մարսել Հարությունյանը, պարախմբի ղեկավար Երվանդ Կալաչյանը, համայնքի ներկայացուցիչներ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց տեսաժողովի մասնակիցներին, կարևորեց համայնքի հետ կապերի ակտիվացումը, որը կնպաստի նախարարության ծրագրերին առավել գործուն մասնակցությանը: Նախարարը մասնավորապես նշեց. «Համայնքը հայ պահելու, ազգային ինքնությունը պահպանելու հզոր գործոն է հայոց լեզվի պահպանումը: Կոչ եմ անում բոլորիդ տանը խոսել հայերեն, այդպես մեր երիտասարդներին հայ կպահենք: Եվ մյուս խնդրանքս է՝ բոլոր ուժերը միավորել դպրոցը վերաբացելու համար: Դպրոցն է պահպանում հայկականությունը, լեզուն, մշակույթը, ազգային ավանդույթները : Մենք կօգնենք դասագրքերով, ուսումնաօժանդակ նյութերով, անհրաժեշտ ամեն ինչով: Անգնահատելի է հայ ուսուցիչների դերը հայ երիտասարդներ կրթելու գործում: Եվ վերջապես հայապահպանության հզոր գործոն է նախարարության ծրագրերին նրանց ակտիվ մասնակցությունը, որը կնպաստի հայրենաճանաչությանը և Հայրենիքի հետ նրանց կապի ամրապնդմանը: Կարծում եմ, ամեն հայ պետք է տեսնի Հայաստանը, միայն այդպես հայ երեխան կմտածի հայ մնալու մասին: Պետք է մտածենք մեր հնարավորությունների, գիտելիքների, կապերի միջոցով հասնել Հայաստանի վարկանիշի բարձրացմանը: Սա պետք լինի յուրաքանչյուր հայկական համայնքի խնդիրը»:

Նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը, հրավիրեց մասնակցելու այդ ծրագրերին: Ծրագրերի պայմաններին և նպատակներին ավելի հանգամանորեն ծանոթացրեց Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը:

Ելույթ ունեցան Բուրյաթիայի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ  Վահե Տոնականյանը, նախագահի տեղակալ   Մարսել Հարությունյանը: Նրանք անդրադարձան համայնքի հաջողություններին, նշեցին, որ  2015թ. ապրիլի 26-ին Բուրյաթիայի Հանրապետության Ուլան Ուդե քաղաքում հայկա­կան համայնքի նախաձեռնությամբ տեղադրվել է ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար և կազմակերպվել ծառատունկ, տնկվել է 100 թխկի: Հպարտությամբ հավելեցին շախմատային, ֆուտբոլային ակումբները հաղթանակների, պարային համույթի հաջող ելույթների մասին: Նշեցին, որ ամեն ինչ կանեն կիրակնօրյա դպրոցը վերաբացելու համար:

Պարախմբի ղեկավար Երվանդ Կալաչյանը պատմեց անսամբլի հաջողությունների մասին, խնդրեց ազգային տարազների, հայկական զարդանախշերի նմուշներ, էսքիզներ ուղարկել:

Համայնքի ղեկավարը ներկայացրեց առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները: Նա նշեց, որ Հայաստանում տուրիզմի զարգացման համար լավ կլիներ Ուլան Ուդե-Երևան ուղիղ ավիաչվերթներ կազմակերպել և տուրիստական հատուկ ծրագրեր ստեղծել:  Եվ վերջում հավաստիացրեց, որ այս տարի անպայման կմասնակցեն նախարարության ծրագրերին, հույս հայտնեց, որ համագործակցությունը ավելի ակտիվ և արդյունավետ կլինի:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League