Որոնք են ձվարանների քաղցկեղի ամենատարածված ախտանշանները
LIFEՔաղցկեղի ամերիկյան ընկերակցության տվյալներով՝ ԱՄՆ-ում քաղցկեղից մահացած կանանց շրջանում ձվարանների քաղցկեղը մահացությունների թվով զբաղեցնում է հինգերորդ տեղը: Սա կանանց վերարտադրողական համակարգի քաղցկեղն է: Այնուամենայնիվ՝ այս հիվանդությունից կարելի է ազատվել և վաղ փուլերում ախտորոշելու դեպքում ամբողջությամբ բուժվել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ձվարանների քաղցկեղի վաղ փուլերի ամենատարածված ախտանշանները:
Ձվարանների քաղցկեղի վաղ փուլերի հիմնական ախտանշանները
Այս հիվանդության վաղ փուլերում սովորաբար ախտանշաններ չեն նկատվում և նույնիսկ ի հայտ գալու դեպքում մարդիկ հաճախ շփոթում են դրանք այլ հիվանդությունների ախտանշանների հետ: Ձվարանների քաղցկեղի վաղ ախտանշանների թվին են դասվում.
· որովայնային ուռուցքը կամ փորափքանքը,
· կոնքային ճնշումը կամ որովայնի ցավերը,
· միզապարկի դժվարությամբ լցվելու կամ չափազանց արագ լցվելու զգացողությունը,
· միզարձակության հետ կապված ախտանշաննեը (օրինակ՝ հաճախամիզությունը):
Ձվարանի քաղցկեղի ավելի քիչ տարածված ախտանշաններից են.
· հոգնածության զգացումը,
· ստամոքսի խանգարումը,
· մեջքի ցավերը,
· սեռական ակտի ժամանակ նկատվող ցավերը,
· փորկապությունը,
· դաշտանային ցիկլի խանգարումները:
Այնուամենայնիվ՝ գիտնականները նշում են, որ ախտանշանների քանակն ու հաճախականությունը շատ ավելի կարևոր են, քան հենց ախտանշանները, երբ խոսքը քաղցկեղի վաղ ախտորոշման մասին է լինում: Օրինակ՝ Քաղցկեղի ամերիկյան ընկերակցության տվյալներով՝ եթե կնոջ մոտ մեկ ամսվա ընթացքում 12 անգամ նկատվում է այս ախտանշաններից մեկը կամ մի քանիսը, ապա նա պետք անմիջապես դիմի բժշկին:
Ձվարանների կիստա
Ձվարանների կիստաները լցված են լինում հեղուկով, որը կարող է առաջանալ ձվարանի վրա: Այս կիստաները շատ տարածված են վերարտադրողական տարիքում գտնվող կանանց շրջանում, սակայն հետդաշտանադադարային տարիքի կանանց մոտ դրանք կարող են պայմանավորված լինել ձվարանների քաղցկեղով:
Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի վաղ ախտանշաններն են.
· Կոնքի հատվածի ցավը,
· Դաշտանից առաջ կամ հետո նկատվող ցավը,
· Որովայնի հատվածում ճնշումը, փքվածությունը կամ ցավը,
· Մեջքի ստորին հատվածի և ազդրերի բութ ցավը,
· Դժվարությունները՝ կապված միզապարկը դատարկելու հետ,
· Սեռական ակտի ժամանակ առաջացող ցավը,
· Անոմալ արյունահոսությունը,
· Սրտխառնոցն ու փսխումը:
Այնուամենայնիվ՝ գիտնականները վստահեցնում են, որ ձվարանների քաղցկեղը վաղ փուլերում ախտորոշելու լավագույն տարբերակը պարբերաբար մասնագետի մոտ բուժզննում անցնելն է:
1
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
The Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population



