Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


Արմեն Աշոտյանը հորդորում է դպրոցի տնօրեններին պիտակավորելուց առաջ սպասել իրավական մարմինների գնահատականներին

SOCIETY

 Դպրոցի տնօրեններին պիտակավորելուց առաջ անհրաժեշտ է սպասել իրավական մարմինների գնահատականներին: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից հրապարակված այն տվյալներին, ըստ որոնց, դպրոցների, մանկապարտեզների տնօրենները զբաղվում էին ՀՀԿ-ի օգտին ցուցակների հավաքագրմամբ: Արմեն Աշոտյանը նշեց, որ այդ հրապարակված ձայնագրությունների ուսումնասիրմամբ զբաղվում են տաբեր պետական կառույցներ` Կրթության և գիտության նախարարությունը, իրավապահները:

«Կհորդորեի, այդ մարդկանց պիտակ կպցնելուց առաջ սպասել իրավական ատյանների գնահատականներին: Այս հարցի հետ կապված մենք ունենք մեր հակափաստարկները: Այդ հասարակական կառույցը, որը գրանցված է որպես անկախ դիտորդական կազմակերպություն, հետազոտության համար թիրախավորել է ՀՀԿ-ին: Այն դեպքում, երբ այլ կուսակցություններից ևս կան մարդիկ, ովքեր տնօրեններ են աշխատում: Ինչո՞ւ իրենց նույնպես չեն ձայնագրել: Այստեղ օբյեկտիվության մասին խոսք լինել չի կարող, սա հակաքարոզչություն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասա ց ՀՀԿ փոխնախագահը:

Արմեն Աշոտյանի խոսքով, «մեզ դուր է գալիս, թե դուր չի գալիս, ՀՀ քաղաքացիներն ունեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք», եթե դա արվում է ոչ աշխատանքային ժամերին և աշխատանքային լիազորություններից դուրս: Եթե այդպես է, ապա այստեղ խախտման մասին խոսք լինել չի կարող: Եվ ցուցակ հավաքագրելը նորմալ է, բոլոր կուսակցություններն էլ ցուցակ հավաքագրում են: Ըստ նրա` չկա օրենք, որը կարող է արգելել քաղաքացիներին զբաղվել քաղաքական գործունեությամբ որոշակի շրջանակում:

«Անձամբ լսել եմ տասնյակ ձայնագրություններ, կարող եմ փաստել, որ իմ լսածների մեջ օրենքի խախտման գնահատական չկա: Ամեն դեպքում իրավական մարմինների կողմից գնահատականներ կտրվեն: Որտեղ կա խախտում, տնօրենները պետք է կրեն պատասխանատվություն: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին քարոզարշավից զրկելու խոսակցություններին, ապա ես կարող եմ ասել, որ շատ ավելի լուրջ հիմքեր կան «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին դիտորդականից զրկելու, քան ՀՀԿ-ին` քարոզարշավից»,-ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը հորդորեց ամեն դեպքում զերծ մնալ դպրոցների տնօրեններին պիտակավորելուց:

«Եթե պարզվի, որ այդ մարդիկ մեղավոր չեն, ով է վերականգնելու նրանց բարի համբավը: Տասնյակ դեպքեր կան, որտեղ օրենքի խախտում չկա, բայց նրանց զրպարտում են, նրանց նկարները ֆեյսբուքում շրջանառում են: Մեր երկրի քաղաքացին պետք է պաշտպանված լինի, անկախ նրանից, թե որ դաշտում է գործում»,-ասաց Արմեն Աշոտյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ը հրապարակել է տեղեկություններ այն մասին, որ հանրապետության մարզերը 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-իաշխատակիցներին հեռախոսով մանրամասն պատմել են հավաքագրած ցուցակների մասինՀՀ կրթության և գիտության նախարարությունն էլ տեղեկացնում էոր նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալՄանուկ Մկրտչյանը հանդիպել է ավագ դպրոցների այն տնօրենների հետում անունները հիշատակվում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակած նյութումՄանուկ Մկրտչյանը տեղեկացրել էոր Կենտրոնականընտրական հանձնաժողովում հարուցվել է վարչական վարույթորի շրջանակում ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցների վերոնշյալ աշխատակիցներին առնչվող ձայնագրությունների կապակցությամբ նրանք պետք էբացատրություններ ներկայացնեն ԿԸՀ։ Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ կոչ է արել ձեռնարկել բոլոր < i>միջոցներըկրթական հաստատությունները քաղաքական գործընթացներից զերծ պահելու և բացառապես օրենքիշրջանակում գործելու վերաբերյալ:

 

Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnership