«Լուսնի լույսը» օսկարակիր ֆիլմի ռեժիսորը հայտարարել Է նոր նախագծի մասին
CULTURE «Լուսնի լույսը» ժապավենի ռեժիսորը՝ Բարրի Ջենքինսը, որն այս տարի «Օսկար» մրցանակի Է արժանացել «Լավագույն ֆիլմ» ամենահեղինակավոր անվանակարգում, հեռուստասերիալ Է նկարահանելու Քոլսոն Ուայթհեդի «Ստորգետնյա երկաթուղի» բեսթսելերի մոտիվներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Amazon ամերիկյան կորպորացիան, որը համանուն ինտերնետ-խանութի սեփականատերն Է եւ Ջենքինսի նոր նախագծի ֆինանսավորողը:
«Քոլսոնի ստեղծագործությունները մշտապես փշրում են սահմանված կանոնները, եւ «Ստորգետնյա երկաթուղի»-ն այս կանոնից բացառություն չԷ: Սա նորարարական աշխատանք Է, որը հարգանքի տուրք Է մատուցում մեր ժողովրդի պատմությանը, ընդ որում՝ կինոպատումի ձեւը լավ մտացածված Է եւ ինքնատիպ»,- նշել Է ռեժիսորը հրապարակված հայտարարության մեջ:
«Ստորգետնյա երկաթուղի» տերմինը վերաբերում Է այն համակարգին, որն ԱՄՆ-ում օգտագործվում Էր փախստական սեւամորթ ստրուկներին Հարավի նահանգներից Հյուսիս գաղտնի փոխադրման համար եւ գործել Է մինչեւ 1861 թվականին Քաղաքացիական պատերազմի սկսվելը:
Ուայթհեդի վեպը Միացյալ Նահանգներում վաճառվել Է ավելի քան 825 հազար օրինակով: Գիրքն անցյալ տարի արժանացել Է Ազգային գրական մրցանակին եւ «թիվ մեկ» բեսթսելերն Է ճանաչվել ազդեցիկ The New York Times թերթի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Լուսանկարը`EPA
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



