Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց հայրենիքի պաշտպանության դիրքերում զոհված զինծառայողի անունով

SOCIETY
 Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի նախնական զինվորական պատրաստության դասասենյակը հանդիսավոր պայմաններում անվանակոչվեց նույն դպրոցի շրջանավարտ, Հայկական բանակի զինծառայող, Ապրիլյան հերոսամարտերի մասնակից, 2016 թվականի հոկտեմբերին Թալիշի պաշտպանական դիրքերում թշնամու գնդակից զոհված Գուրգեն Ավետիքի Այվազյանի անունով: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ դասասենյակի անվանակոչության միջոցառմանը մասնակցեցին Գուրգեն Այվազյանի ծնողներն ու հարազատները, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, Գանձակի գյուղապետ Արմեն Պողոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի զինկոմիսարիատի պատասխանատու աշխատակիցներ, Գավառի տարածքի հանրակրթական դպրոցների զինղեկները, Գանձակի միջնակարգ երկու դպրոցների մանկավարժական կոլեկտիվները եւ աշակերտները: Միջոցառմանը Գավառի զինկոմիսարիատի հրավերով մասնակցում էր նաեւ Գուրգենի զորամասի հրամկազմի ներկայացուցիչը:
Բացելով հանդիպումը՝ դպրոցի տնօրեն Հրաչիկ Ասատրյանը նշեց, որ Գուրգեն Այվազյանի անունն այսուհետեւ արժանիորեն կրելու է դպրոցի նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասասենյակը, քանի որ իրենց սիրելի աշակերտն իր ապրած կյանքով ու կատարած սխրանքով վաստակել է անմահության իրավունքը: «Գուրգենը ոչ միայն իր ծնողների ու ընտանիքի անդամների, այլ նաեւ մեր դպրոցի սիրելին էր, ով աչքի էր ընկնում իր ուսումնատենչությամբ, կարգապահությամբ ու աշխատասիրությամբ: Դպրոցն ավարտելուց հետո նա ուսումը շարունակեց Գավառի պետական համալսարանում, որտեղի ց էլ 2015 թվականի հունվարին զորակոչվեց Հայոց բանակ: Ապրիլյան հերոսամարտի օրերին նա Թալիշում մասնակցեց թշնամու դեմ մղվող մարտերին ու իր ընկերների հետ ողջ-առողջ կռեց հաղթանակը: Բայց, ցավոք, երբ նրա ծառայության ավարտին մնացել էին հաշվված ամիսներ, մարտական դիրքում հերոսաբար զոհ գնաց թշնամու գնդակին: Նրա անունը այսուհետ կապրի մեր սրտերում, մեր աշակերտների շուրթերին»,- նշեց դպրոցի տնօրենը:
Դասասենյակի ժապավենի կտրման պատիվը տրվեց հերոսի ծնողներին՝ Ավետիք եւ Սիրամարգ Այվազյաններին: Ապա միջոցառումը շարունակվեց անվանակոչված դասասենյակում, որտեղ ստեղծված հերոսի անկյունում ցուցադրվում էին Գուրգեն Այվազյանի զինվորական հագուստներն ու իրերը, լուսանկարները: Դպրոցի աշակերտները ներկայացրին Գուրգեն Այվազյանի կյանքի ուղին՝ դպրոցից մինչեւ համալսարան ու զինվորական կյանք, նրա անմահ սխրանքի համազգային նշանակությունը՝ հանդիսավոր երդվելով, որ իրենցից յուրաքանչյուրը, անկախ տարիքից, իրեն համարում է Գուրգեն Այվազյան, նրա կիսատ թողած գործի շարունակող: «Այսօր մեկ անգամ եւս մենք ցավում ենք մեր Գուրգենի կորստով, սակայն հպարտանում, որ մեր հողը նման հերոս զավակ է ծնել: Նրա սխրանքն անմահ է, քանի դեռ ապրում է մեր երկիրը, քանի դեռ գործելու է այս դասասենյակը, որտեղ դաս անցկացնող յուրաքանչյուր աշակերտ հնչեցնելու է Գուրգենի սուրբ անունը, անուն, որը ոչ միայն իր ծնողների, այլ նաեւ համայն հայության հպարտությունն է»,- ամփոփիչ խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Խոսրով Խլղաթյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League