Կոտայքում շմոլ գազից թունավորման երկու դեպք է գրանցվել
SOCIETYՈստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից մարտի 28-ին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1940 թվականին ծնված Ռոզա Ա.-ն, 1990 թվականին ծնված Ռոզա Ա.-ն, 1992 թվականին ծնված Լիլիթ Ա.-ն և 1965 թվականին ծնված Խանում Ջ.-ն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանութÕ �ան հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ավելի վաղ՝ մարտի 27-ին հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1969 թ. ծնված Սուսաննա Գ.-ն, 1993 թ. ծնված Վարդուհի Գ.-ն և 1993 թ. ծնված Տիրուհի Գ.-ն:
Վերոհիշյալ դեպքերի առթիվ կատարվում է հետաքննություն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



