Կիմ Չեն Նամի մարմինը դեռեւս Մալայզիայում Է
INTERNATIONAL NEWSԿիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդի ավագ եղբոր մարմինը դեռեւս Քուալա Լումպուրում Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը՝ հղում անելով Մալայզիայի առողջապահության նախարար Սուբրամանիամ Բատհասիվամի հայտարարությանը:
«Ներկայում ոչ մի փոփոխություն չկա, ստատուս-քվոն պահպանվում Է»,- ասել Է նա լրագրողներին: Նախարարի խոսքով՝ Կիմ Չեն Նամի մերձավոր հարազատները դեռեւս ոչ մի ցուցում չեն տվել՝ ինչպես վարվել նրա մարմնի հետ:
TBS ճապոնական հեռուստաալիքը մարտի 28-ին հայտնել Է, որ Մալայզիայի իշխանությունները գաղտնի բանակցություններ են վարում Փենյանի հետ, որոնք ուղղված են այդ հարցի լուծմանը: Բացի այդ, կողմերը փորձում են ելք գտնել այն բանի հետ կապված իրադրությունից, որ Քուալա Լումպուրում ԿԺԴՀ-ի դեսպանությունում թաքնվում են Հյուսիսային Կորեայի երկու քաղաքացիներ, որոնց մալայզիական իշխանությունները կասկածում են Կիմ Չեն Նամի սպանությանը մեղսակից լինելու մեջ:
Բանակցությունները, ինչպես նշվում Է, կոչված են նաեւ վճռել Փենյանում Մալայզիայի դեսպանության ինը աշխատակիցների ճակատագիրը, որոնց թույլ չեն տալիս մեկնել ԿԺԴՀ-ից:
The Straits Times թերթի տվյալներով՝ Մալայզիայի իշխանությունները մտադիր են Կիմ Չեն Նամի մարմինը ուղարկել Չինաստան: Ինչպես նշում Է հրատարակությունը, «առայժմ չկա որոշակիություն՝ ում Է հանձնվելու մարմինը՝ Հյուսիսային Կորեայի պաշտոնական ներկայացուցիչներին, թե Կիմ Չեն Նամի ընտանիքին»:
Փետրվարի 13-ին Քուալա Լումպուրի օդանավակայանում կատարված սպանության մեղադրանքներ են առաջադրվել երկու կանանց՝ Վիետնամի եւ Ինդոնեզիեայի քաղաքացիների: Ոստիկանությունը նաեւ կարծում Է, որ ԿԺԴՀ-ի դեսպանության տարածքում թաքնվում են երկու կասկածյալներ: Բացի դրանից, ԿԺԴՀ-ի եւս չորս քաղաքացիներ հեռացել են Քուալա Լումպուրից միջադեպի օրը եւ արդեն գտնվում են Փենյանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



