Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Վարչակարգի «գերիները». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս մի շարք հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով հրապարակվեցին դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ հարցազրույցների ձայնագրությունները, որտեղ վերջիններս խոստովանում էին Հանրապետական կուսակցության համար տարատեսակ ցուցակների կազմման մասին։ Այս տեղեկությունը շատ թե քիչ նորմալ երկրում նախընտրական շրջանում կդառնար ընտրական ամենամեծ սկանդալը և կստվերեր ամբողջ ընտրական գործընթացը։

Սակայն Հանրապետական կուսակցության տարածած հայտարարության մեջ անազնիվ գործելաոճի մեղադրանքի արժանացան այդ նույն հասարակական կազմակերպությունները, իսկ Հանրապետականի կանանց թևի կարկառուն ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի կարծիքով` տնօրենների կատարածն ընդամենը կազմակերպչական աշխատանք էր։

Անշուշտ, պետք է շեշտել, որ ըստ էության հրապարակված ձայնագրությունները բացահայտեցին միայն այն, ինչ հայտնի էր բոլորին և շատ վաղուց։ Որքան էլ ցավալի է նշել, համապետական բոլոր ընտրություններում կրթօջախների անձնակազմն ամենալայն մասնակցությունն է ունեցել վարչական ռեսուրսի կիրառման և ընտրակեղծիքների գործում։ Սա փաստ է, որը պետք է ընդունել ի գիտություն և փորձել պայքարի միջոցներ մշակել։ Ըստ էության, մենք այս առումով հաճախ լսում ենք զգացմունքային հարթության մեջ գտնվող տարատեսակ հայտարարություններ ուսուցչի անբիծ կերպարի, դերի և նման բաների մասին, սակայն թերևս այդ ժամանակները վաղուց արդեն անցել են։ Ըստ էության կրթօջախների անձնակազմը հասարակության լայն շերտերի հետ ամենամեծ շփում ունեցող հատվածն է և միայն այսքանը բավարար է, որպեսզի ցանկացած իշխանություն ցանկանա վերահսկողության տակ պահել այս ռեսուրսը։

Պետք է շեշտել նաև, որ այս ձայնագրությունները բոլորովին էլ չեն նշանակում, թե այս տնօրենների շարքում չկան պարկեշտ մարդիկ, ովքեր իրենց վրա առկա ճնշումների արդյունքում են դիմում նման գործելաոճի։ Այստեղ, իհարկե, կարող են հնչել տարբեր մեղադրանքներ, սակայն այդուհանդերձ համաձայնենք, որ հնարավոր չէ և տրամաբանական էլ չէ բոլորից պահանջել հերոսականություն և ընդդիմադիրություն։

Խնդիրն այստեղ ոչ այնքան մարդկային կամ քաղաքացիական որակների մասին է, այլ այն մթնոլորտի, որն ստեղծվել է առկա իշխանության գործունեության արդյունքում։ Այդ մթնոլորտը, վախի, ծառայամտության մթնոլորտն է, որը չի խնայում ոչ պարկեշտին, ոչ էլ ամեն գնով ռեժիմին ծառայող նվիրյալներին։

Այս տեսանկյունից պետք է նշել, որ հասարակական–քաղաքական գործիչների գործունեությունը պետք է միտված լինի առաջին հերթին մթնոլորտի փոփոխությանը, առաջին հերթին, նույն այդ հասարակական–քաղաքական դաշտը պետք է ի զորու լինի պաշտպանել իշխանությանը չենթարկվող տնօրենին, և ավելին` պետք է նույն այդ տնօրենի կամ ուսուցչի կամ ընդհանրապես ցանկացած չինովնիկի մոտ վստահություն ներշնչի, որ կարող է պաշտպանել նրան ռեժիմի ոտնձգություններից։ Իսկ այդ վստահությունը, ինչպես տեսնում ենք, առանձնապես մեծ չէ, և այստեղ մեղքի իրենց բաժինն ունեն նաև ընդդիմությունն ու հասարակական կազմակերպությունները։ Հակառակ դեպքում ուսուցչի սուրբ, անբիծ կամ մաքրամաքուր կերպարի մասին լոլոներով իրավիճակ չի փոխվելու։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan