Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն Օլիմպիական խաղերի չորս ուղեգրի հույս ունի

SPORT

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը լիահույս է աշխարհի առաջնությունից առաջ, որտեղ կխաղարկվեն Օլիմպիական վարկանիշներ: Թեպետ Ռիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է մոտ 300 օր, սակայն հայ բռնցքամարտիկները դեռևս ոչ մի ուղեգիր չունենք այդ խաղերի համար: Գևորգյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսեց առաջիկա աշխարհի առաջնությունից, ինչպես նաև նշեց, թե Ռիոյի Օլիմպիական խաղերի համար քանի ուղեգրի հույս ունի:  

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք բռնցքամարտի աշխարհի առաջնությունից:

-Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են երեք բռնցքամարտիկ: Երեքն էլ արդեն փորձված տղաներ են, երեքից էլ սպասելիքներ կան: Եթե անկեղծ, ապա մենք չունենք այսօր այն ակնհայտ առաջատարը, ում համար ես վստահ լինեմ, որ նրանցից մեկը կարող է աշխարհի չեմպիոն դառնալ: Բայց որ նրանցից յուրաքանչյուրը հնարավորություն ունի ուղեգիր ձեռք բերելու և մեդալներով վերադառնալու, դրանում ես համոզված եմ: Մնացածն արդեն բախտի բան է, թե արդյոք ճակատագիրը բարեհաճ կգտնվի իրենց նկատմամբ, թե ոչ: Սիրողական բռնցքամարտում մրցավարական խնդիրներն ամբողջ աշխարհում են խնդիր դարձել, քանի որ սպորտն ամբողջությամբ քաղաքականացվել է, և  գերտերությունները փորձում են իրենց մկանները ցույց տալ սպորտի միջոցով: Այս դեպքում մեռնում է սպորտը և կորչում է արդարությունը: Դրա համար հիմա բոլորը փախնում են պրոֆեսիոնալ բռնցքամարտ: Սա նորություն չէ, մենք պատրաստ ենք հաղթահարելու այս ամենը: Մեր տղաներից կպահանջվի երեքական մենամարտ անցկացնել և հաղթել օլիմպիական ուղեգրի համար:

-Պարոն Գևորգյան, բացեք խնդրում եմ չակերտները` ինչո՞ւ է երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ուղեկցում մեծահասակների հավաքականին աշխարհի առաջնություն:

-Քանի որ Եվրոպայի առաջնությունում Արամ Ավագյանը գրավեց երրորդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի և այժմ թիմի առաջատարը Արամն է այսօր և մասնագիտական լեզվով ասած Արամն այժմ «քաշ է գցում»` մոտ 10 կգ: Որոշում կայացվեց, որ լիդեր մարզիկը լինի իր անձնական մարզիչի հետ, քանի որ նա մասնակցել էր Եվրոպական խաղերին, Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանը: Պարոն Աղամալյանը պատահական մարզիչ չէ,  նա պատրաստ և ունակ է թիմը տանելու աշխարհի առաջնությանը:  Նրա ղեկավարությամբ թիմը պիտի որ ավելի լավ հանդես գա:

-Դուք կարծում եք, որ մենք իսկապես կկարողանա՞նք 4 վարկանիշ ունենալ Ռիոյի Օլիմպիական խաղերի համար:

-Այո, մենք կկարողանանք Օլիմպիական խաղերի համար 4 վարկանիշ ունենալ` 2 աղջիկ, 2 տղա: Չմոռանանք, որ մեր աղջիկները բավականին ուժեղ են: Հաջորդ տարվա մեկնարկին նրանք կգնան աշխարհի առաջնություն, որտեղ իրենց հաղթանակներով ձեռք կբերեն ուղեգիր: Անուշ Գրիգորյանը հաղթելով առաջ է շարժվում, միայն բաց թողեց երիտասարդների Օլիմպիական խաղերը, և դա բնական է երիտասարդ մարզիկի համար: Դրանից Անուշը կարողացավ իրեն հավաքել և ապացուցել, որ իսկապես ուժեղ է:

-Բռնցքամարտի ֆեդերացիայի հերթական նիստի ժամանակ խոսվեց նաև մարզիկների հոգեբանորեն պատրաստ չլինելու մասին: Գուցե թիմին հոգեբաններ են պետք:

-Գուցե:

-Իսկ աշխատանքներ տանո՞ւմ եք այդ ուղղությամբ:

-Գիտեք, սպորտային հոգեբանությունը միանգամայն այլ բան է: Եթե լինեն նման սպորտային հոգեբաններ, ովքեր պատրաստ են թիմին օգնել, ես պատրաստ եմ նրանց հետ աշխատել: Շատ դեպքերում ինքս եմ հոգեբանի դեր կատարում, նրանք խնդրել են, որ անպայման իրենց կողքին լինեմ: Կգնամ իրենց հետ աշխարհի առաջնությանը և կփորձեմ ոգևորել ու ոգեշնչել նրանց: Ուրախ եմ, որ իմ կերպով և էությամբ ես կարողանում եմ թիմին ոգևորեմ: Ինձ հաջողվեց նրանց վստահություն և հավատ ներշնչել:         

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome