Վարդավանքը վերջապես գյուղապետ ունեցավ. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Սյունիքի մարզի Վարդավանք համայնքը առաջիկա մի քանի տարիներին կղեկավարի հանրապետական Կարինե Մարգարյանը:
Շաբաթ օրը տեղի ունեցած ընտրություններում գյուղի՝ ընտրելու իրավունք ունեցող 74 քաղաքացուց ընտրական տեղամաս էր ներկայացել կեսից ավելին՝ 41 հոգի: Ընտրություններին մասնակցած գյուղացիներից գրեթե բոլորը կողմ էին քվեարկել ՀՀԿ–ական թեկնածուին՝ վերջինս ստացել էր 40 ձայն, և միայն մեկ թերթիկ էր անվավեր ճանաչվել:
Նշենք, որ ընտրությունների նշանակման սկզբում բացի իրենից ևս մեկ թեկնածու կար՝ անկուսակցական Վալերի Ղազարյանը, ով, սակայն, մինչ ընտրությունները հասցրել էր ինքնաբացարկի մասին հայտարարել:
Ի դեպ, սրանք այս տարվա ընթացքում Վարդավանքում կայացած երկրորդ արտահերթ ընտրություններն էին: Մինչ այդ փետրվարի 12–ին կայացած ընտրություններում դաշնակցական Համլետ Թորոսյանին համագյուղացիների 49 ընտրողից 35–ը դեմ էին քվեարկել, և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համայնքի ղեկավարի ընտրությունը ճանաչել էր չկայացած:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



