Ջրազրկումը կարող է լուրջ վնաս հասցնել օրգանիզմին
LIFEՄասնագետները հավաստիացնում են, որ օրգանիզմում ջրի պակասը կարող է լուրջ վնասներ հասցնել առողջությանը:

Շատերը կզարմանան՝ լսելով, թե ջրի անհրաժեշտ պաշարի 20 %-ը կարելի է սննդամթերքի օգնությամբ լրացնել: Հատապտուղներն, օրինակ, ջրի 90 տոկոսից ավել բաղադրություն ունեն:

Օրինակ՝ ելակի եւ արքայախնձորի կամ ազնվամորու խառնուրդը, վրան ավելացված մի փոքր կիտրոնի հյութ, սառը վիճակում անհամեմատ ավելի առողջարար եւ հաճելի այլընտրանք է՝ սովորական ջրի համեմատ:

Իսկ յոգուրտը, 88 % ջրից բացի, այնպիսի առողջարար սնուցիչներ է պարունակում, ինչպիսիք են՝ կալցիումը, D վիտամինը, բազմատեսակ սպիտակուցներ եւ պրոբիոտիկներ: Ծարավն առավել հագեցնելու համար այն կարելի է խնձորի, դեղձի կամ գազարի մանր կտորներով հավելել:

Past.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում ջրի բաղադրությամբ հարուստ մի շարք այլ սննդամթերքներ .
1. կիվի,
2. տանձ,
3. սպանախ,
4. ձմերուկ,
5. նեխուր,
6. վարունգ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



