Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Ականավոր փորձարկող օդաչուն

SOCIETY

 Ստեփան Միկոյան… Այս անունը հայտնի է բոլոր նրանց, ովքեր երբևէ հետաքրքրվել են ավիացիայով։ Այո, խոսքը մեր ժամանակների ականավոր փորձարկող օդաչուի, հայ ժողովրդի նշանավոր զավակներից մեկի մասին է։ Նրան շատերը կարող են ճանաչել իբրև կուսակցական և պետական ականավոր գործիչ Անաստաս Միկոյանի որդու կամ նշանավոր ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանի զարմիկի։ Սակայն, կարծում ենք, ազգակցական այդ կապերը բավական չեն ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչուի կամ Խորհրդային Միության հերոսի կոչումներին արժանանալու համար։ Դրա համար այլ արժանիքներ էլ  են հարկավոր, որոնք Ստեփան Միկոյանը դրսևորել է թե՛ Հայրենական պատերազմի տարիներին, թե՛ փորձարկող օդաչու աշխատելու ընթացքում։

Նախկին Խորհրդային Միությունում լճացման տարիներին հերոսի կոչում շնորհվում էր եզակիներին: Չնայած դրան, ետպատերազմյան տարիներին ութ հայորդու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի բարձր կոչում։ Նրանցից երկուսը ականավոր զորահրամանատարներ են ՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը ( նրան հանձնվել է հերոսի երկրորդ աստղը) և Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը: Հերոսներ են նաև փորձարկող օդաչուներ Էդուարդ Յոլյանը, Ստեփան Միկոյանը, Ռաֆայել Կապրիելյանը և Գուրգեն Կարապետյանը, լեգենդար  հետախույզ Գևորգ Վարդ անյանը,  բևեռախույզ Արթուր Չիլինգարովը։ Ավելորդ չի լինի հիշեցնել, որ օդաչու Սուրեն Տաշչյանը, որը 1942 թվականին  զոհվել է Սևաստոպոլի համար մղված մարտերում, 1995 թվականի փետրվարի 16-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինի հրամանագրով արժանացել է Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչման (ետմահու)։

Ես մտադիր էի ակնարկ գրել  Ստեփան Միկոյանի մասին, ում 95 տարին լրանալու էր այս տարվա հուլիսի 12-ին։ Ցավոք, ինչպես ժողովուրդն է ասում՝ «ուրբաթը շաբաթից շուտ եկավ», և ստիպված եմ ակնարկս ժամանակից շուտ գրել, այն էլ տխուր առիթով։ 2017 թ. մարտի 24-ին իր մահկանացուն կնքեց լեգենդար օդաչուն:

Ստեփան Միկոյանը ծնվել է 1922 թվականին` Թբիլիսիում։ Նա  ականավոր կուսակցական և պետական գործիչ Անաստաս Միկոյանի ավագ որդին էր։ Միջնակարգն ավարտելուց հետո 1940 թվականին զորակոչվում է Խորհրդային բանակ։

Հայրենական պատերազմը սկսվելուն պես Ստեփան Միկոյանն ընդունվում է Կաչինսկի զինվորական օդաչուների դպրոց, որն ավարտելուն պես ստանում է ռազմական օդաչուի որակավորում։ Բայց քանի որ պատերազմի տարիներին չափազանց անհրաժեշտ էին կործանիչ օդաչուներ, Ստեփան Միկոյանն անմիջապես վերապատրաստվում է և որպես կործանիչ օդաչու՝ սկսած 1941 թվականի դեկտեմբերից մինչև պատերազմի վերջին օրը ակտիվորեն մասնակցում է թշնամու դեմ պայքարին։ Նա կռվել է Մոսկվայի մատույցներում, Ստալինգրադի և Հարավ-Արևմտյան ռազմաճակատներում և քանիցս օդում մարտի է բռնվել գերմանական օ դաչուների հետ, անձամբ խփել է թշնամու 7 ինքնաթիռ։ Կապիտան Ստեփան Միկոյանն իր ջոկի կործանիչների հետ քանիցս ուղեկցել է մարշալներ Ժուկովի,Վորոնովի, Մարեցկովի և այլ զորահրամանատարների ինքնաթիռները, ովքեր ռազմական գործողություններին հետևելու, նոր ծրագրեր իրականացնելու նպատակով հաճախ էին լինում այս կամ այն ռազմաճակատում։

Մեծ Հայրենականը Ստեփան Միկոյանն ավարտում է որպես  կրկնակի շքանշանակիր։ Նրա կուրծքը զարդարում էին Մարտական Կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշանները։

Պատերազմից հետո Ստեփան Միկոյանն ավարտում է Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան և աշխատանքի անցնում ԽՍՀՄ օդուժի գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես փորձարկող օդաչու։ Այստեղ նա հաջողությամբ պաշտպանում է գիտական թեզ և արժանանում տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի։ Իսկ որպես զինվորական՝ արժանանում է գեներալ-լեյտենանտի կոչման։ 23 տարի շարունակ նա կյանքի ուղեգիր է տվել խորհրդային ականավոր ավիակոնստրուկտորներ Արտեմ Միկոյանի, Պավել Սուխոյի և Ալեքսանդր Յակովլևի կոնստրուկտորական բյուրոներում ստեղծված 102 տիպի ինքնաթիռների, այդ թվում՝ խորհրդային ռազմական ավիացիայի պարծանքը հանդիսացող ՄԻԳ-23, ՄԻԳ-25 և ՄԻԳ-27 ինքնաթիռներին։ Այդ ընթացքում նա արժանացել է «ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու» պատվավոր կոչմանը։ Իսկ 1975 թվականի ապրիլի 3-ին ՄԻԳ-25 գերժամանակակից կործանիչի պետական փորձարկման աշխատանքները հաջողությամբ ավարտելու կապակցությամբ Ստեփան Միկոյանին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի բարձր կոչում։ Նա պարգևատրվել է Լենինի, Մարտական Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի, Կարմիր աստղի չորս շքանշաններով, ինչպես նաև  Ռուսաստանի Դաշնության մի շարք շքանշաններով ու մեդալներով։

… Որպես լրագրող ես բախտ եմ ունեցել հանդիպելու Ստեփան Միկոյանի հետ։ Ես ստաժավորման էի գտնվում Մոսկվայում։ Այն օրերին մեր երկրում չափազանց տարածված էր Անաստաս Միկոյանին վերաբերող մի հումոր. «От Ильича до Ильича без инфаркта и паралича»։ Մի անգամ լրագրողներիս հետ հանդիպման էր եկել Ուկրաինայի կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար Պյոտր Շելեստը, ով այդ տարիներին ԽՍՀՄ կառավարության նախագահի տեղակալ էր։ Տղաներից մեկը նրան հարց տվեց այդ ասույթի վերաբերյալ։ Վերջինս լրջացավ և ասաց, որ նա, ով շրջանառության մեջ է դրել այդ չարաբաս տիկ ասույթը, չի ճանաչում Միկոյանին։ «Ես ուզում եմ պատմել մի դրվագ Անաստաս Իվանովիչի կյանքից, և դուք ինքներդ կարծիք կազմեք նրա մասին։ Պատերազմը նոր էր ավարտվել, երկրում հացահատիկի կարիք էր զգացվում։ Ստալինը Միկոյանին, ով այն ժամանակ նաև ԽՍՀՄ արտաքին առևտրի նախարարն էր, գործուղում է մի միջազգային տոնավաճառի՝ երկրի համար անհրաժեշտ քանակությամբ հացահատիկ գնելու։ Տեսնելով, որ տոնավաճառում առկա գներով չի կարող անհրաժեշտ քանակությամբ ցորեն գնել՝ Միկոյանը Ստալինի հետ համաձայնեցնում է և… Հաջորդ օրը Խորհրդային Միության տաղավարի մոտ փակցվում է մի հայտարարության առ այն, որ ցորենի տոննան վաճառվում է 5 դոլարով։ Դա զարմանք է առաջացնում հացահատիկի առևտրով զբաղվող տերությունների ներկայացուցիչների շրջանում, ովքեր իրենց ցորենը վաճառում էին քսան դոլարով, բայց նաև անմիջապես իջեցնում են հացահատիկի գինը մինչև 3 դոլարի (Շելեստը չէր հիշում իսկական գները, դրա համար էլ ասաց, որ իր բերած թվերը պայմանական են)։ Միկոյանը այդ գնով գնում է անհրաժեշտ քանակությամբ հացահատիկ։ Սիրելիներս, ի՞նչ եք կարծում, եթե այդ «արկածախնդրությունը» ձախողվեր, Միկոյանների ընտանիքից քանի՞ հոգի ողջ կմն ար։ Կասկածում եմ, որ աշխարհում մի հայի ողջ չէր թողնի Ստալինը։ Ահա այսպիսի գործիչ էր Անաստաս Իվանովիչ Միկոյանը։ Խորհրդային ղեկավարները միշտ էլ ուզեցել են իրենց կողքին ունենալ Միկոյանի պես բազմիմաց մարդու: Իսկ նա, ով հորինել է այդ չարաբաստիկ «От Ильича до Ильича без инфаркта и паралича»։  ասույթը, չարաչար սխալվում է»։

Այս մասին ես պատմեցի Ստեփան Միկոյանին։ Նա զարմացավ, ապա ավելացրեց, որ հայրը իր գործերի մասին տանը չէր խոսում։

Լևոն Ազրոյան «Արմենպրես»-ի թղթակից

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League