Ճապոնիայում առնվազն ութ դպրոցական Է զոհվել ձնահյուսի հետեւանքով, եւս 37-ը տուժել են
INTERNATIONAL NEWSԱռնվազն ութ դպրոցականներ են զոհվել Ճապոնիայի Նասու քաղաքի (Տոտիգիի պրեֆեկտուրա) շրջանում լեռնադահուկային առողջարանում տեղի ունեցած ձնահյուսի հետեւանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Past.am -ը, հայտնել Է տեղի հրշեջ վարչությունը, որը կատարում Է նաեւ փրկարական ծառայության գործառույթները:
Նշվում Է, որ նրանք բոլորը գտնվում են «սրտի եւ թոքերի կանգի վիճակում», ինչպես Ճապոնիայում անվանում են կլինիկական մահը, որն ախտորոշել կարող են սոսկ բժիշկները, այլ ոչ թե փրկարարները:
Բացի դրանից, հրշեջ վարչության տվյալներով՝ եւս 37 մարդ տուժել Է, նրանցից երկուսը հոսպիտալացված Է ծանր վնասվածքներով: Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, Տոտիգիում տեղի ունեցած պատահարի պատճառով երկրի կառավարությանը կից ստեղծվել Է արտակարգ շտաբ, որը կհամակարգի որոնողական աշխատանքները: Նաեւ նշվում Է, որ պրեֆեկտուրայի իշխանությունները պահանջել են գործողությանը ներգրավել Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները:
Ընդամենը ձնահյուսի պահին լանջին եղել Է 63 մարդ: Խմբի մեջ Էին մտնում Տոտիգիի յոթ տարբեր դպրոցների ավագ դասարանների աշակերտներ: Նրանք բոլորը պարապում Էին ժայռամագլցման սեկցիանրում եւ հրահանգիչների ուղեկցությամբ մասնակցում Էին լեռ բարձրանալու գործնական պարապմունքներին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



