Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


Քանի դեռ կենդանի է հիշողությունը, կենդանի է նաև ճշմարտությունը. ՀՀ Նախագահի ելույթն ԱՄՆ Կոնգրեսում

INTERNATIONAL NEWS

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ի երեկոյան Նյու Յորքից մեկնել է Վաշինգտոն: Ինչպես  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը սեպտեմբերի 30-ին ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամի կողմից ի պատիվ ՀՀ Նախագահի կազմակերպված ընդունելությանը, որին Հիմնադրամի ներկայացուցիչներից բացի, ներկա են եղել շուրջ երկու տասնյակ կոնգրեսականներ, այդ թվում` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջեքի Սփիերը, Ռոբերտ Դոլդը, Ջիմ Կոստան-Դեյվ Թրոթը, Դեյվիդ Վալադոն, Ջուդի Չուն և այլոք, հայ համայնքի ազդեցիկ գործիչներ:

Կոնգրեսական ընդունելության ժամանակ ՀՀ Նախագահը հանդես է եկել ելույթով, որի ավարտին հիմնադրամի անդամները Մորգենթաուի թոռ Ռոբերտ Մորգենթաուին հանձնել են «Ռաուլ Վալենբերգ» հիմնադրամի մեդալը:

Կոնգրեսականները և հանդիպմանը հրավիրված մյուս գործիչները ողջունել են ՀՀ Նախագահին, ընդգծել, որ, որպես Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամներ, այսուհետ էլ շարունակելու են մնալ Հայաստանի կողքին` օժանդակելով նրա համար կարևորագույն խնդիրների լուծման գործին և նպաստելով Հայաստանի զարգացմանը, հզորացմանն ու բարեկեցությանը: 

Սերժ Սարգսյանը կոնգրեսական ընդունելության ժամանակ իր ելույթում նշել է.

«Գերաշնո՛րհ սրբազան հայրեր,
Հարգարժա՛ն նախագահ Ռոյս,
Հարգելի՛ կոնգրեսականներ, 
Հարգարժա՛ն պարոնայք Էռնեկյան և Թենեմբաում,

Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել այստեղ: Այս միջոցառումը հարգանքի դրսևորում է ոչ միայն զոհերի, վերապրածների, նրանց ժառանգների, այլև ողջ հայ ժողովրդի նկատմամբ: Սա հավասարապես հարգանքի դրսևորում է բոլոր այն ժողովուրդների հանդեպ, որոնք երբևէ անցել են ցեղասպանություն կոչվող արհավիրքի միջով:

Սա ևս մեկ առիթ է ասելու, որ հանդուրժողականությունը, բազմակարծության և իրավահավասարության հետ միասին, բարձր արժեքների ակունքներից է, բայց այն կարող է նաև հանցավոր լինել, երբ հանդուրժվում է չարը, երբ հանդուրժվում է անհանդուրժելին: Նման դեպքերում, ինչպես ասել է Հոլոքոստը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը. «Լռությունն աջակցում է ագրեսորին, բայց ոչ երբեք զոհին: Լռությունը խրախուսում է տանջողին, բայց ոչ երբեք տանջվողին: Երբեմն մենք պետք է միջամտենք: Երբ մարդկային կյանքը վտանգված է, երբ մարդկային արժանապատվությունն է վտանգված, պետ ական սահմաններն ու շահերը դառնում են ոչ կարևոր: Աշխարհի որ ծայրում էլ որ տղամարդ կամ կին հետապնդվեն իրենց ռասայի, կրոնի կամ քաղաքական հայացքների պատճառով, այդ վայրը պետք է դառնա տիեզերքի կենտրոնը»:

Այս առումով Հենրի Մորգենթաու ավագին «Ռաուլ Վալենբերգ» հիմնադրամի մեդալով հետմահու պարգևատրելու նախաձեռնությունն առանձնահատուկ խորհուրդ և նշանակություն ունի: Շատ ուրախ եմ որ այսօր մեզ հետ է գտնվում Հենրի Մորգենթաուի թոռը՝ պարոն Ռոբերտ Մորգենթաուն:

Պարո՛ն Մորգենթաու,

Ձեր պապն առաջին ամերիկացին էր, ով աշխարհին պատմեց հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի զանգվածային հանցագործությունների մասին՝ դրանք որակելով «ազգի ոչնչացման արշավ»: Որպես Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան, անձամբ ականատես լինելով այդ արհավիրքին՝ հետագայում նա իր «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» գրքում գրելու էր. «Ես համոզված եմ, որ մարդկության ողջ պատմության մեջ չկա նման սարսափելի դրվագ, ինչպիսին սա է: Անցյալի զանգվածային սպանությունները և հետապնդումներն աննշան են թվում 1915 թվականին հայ ժողովրդի տառապանքների համեմատ…: Մենք, թերևս, գործ ունենք մի նոր հանցագործության հետ, որի նպատակը բնաջնջումն է»: Ավելի ուշ Մորգենթաուի բնութագրած այդ նոր հանցագործությունն էր, որ Ռաֆայել Լեմկինի կողմից պիտի որակվեր որպես Ցեղասպանություն:

Ասում են, քանի դեռ կենդանի է հիշողությունը, կենդանի է նաև ճշմարտությունը: Հայոց ցեղասպանությանն առնչվող մի շարք փաստեր մեզ են փոխանցվել Հենրի Մորգենթաուի հուշերից: Նրա հուշագրությունն այսօր էլ երիտթուրքերի անմարդկային ու վայրագ հանցագործությունների կանխամտածված բնույթը փաստելու կարևորագույն սկզբնաղբյուրներից է: Տեղին է հիշել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթի՝ դեսպան Մորգենթաուին ուղղված հանդիմանությունն առ այն, թե «ինչո՞ւ եք այդքան հետաքրքրված հայերով. Դուք հրե ա եք, այդ մարդիկ՝ քրիստոնյա… Ինչո՞ւ եք խանգարում այդ քրիստոնյաների հետ վարվենք այնպես, ինչպես ցանկանում ենք»:

Նույն ինքը՝ Մորգենթաուն էր Ամերիկյան մերձավորարևելյան նպաստամատույց կազմակերպության ստեղծման գաղափարախոսն ու ջատագովը: Այս կազմակերպության հարյուրավոր աշխատակիցներ տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանում, լծվեցին որբախնամ գործին` վերահաս մահից փրկելով տասնյակ հազարավոր հայ որբերի: Դիվանագիտական առաքելության ավարտից հետո էլ նա շարունակեց իր մարդասիրական գործունեությունը՝ օգնություն ցուցաբերելով հայրենիքից արտաքսված և զանգվածային կոտորածներից փրկված հայ, ասորի և հույն գաղթականներին: Սա ամերիկյան մարդասիրության խոսուն դրվագներից է:

Հենրի Մորգենթաու անունը յուրաքանչյուր հայի համար անջնջելի է՝ որպես մի նվիրյալ, ով գերադասեց ճշմարտությունը լռությունից, ով նախընտրեց դժբախտության մեջ հայտնվածներին օգնելու անշահախնդիր, երբեմն էլ` վտանգավոր ճանապարհը: Պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին կից հուշապատի վերջնամասում, ի թիվս Հայոց ցեղասպանության դեմ բողոք արտահայտած այլ մտավորականների ու գործիչների, ամփոփվել է նաև Մորգենթաուի շիրիմից բերված հողով սափորը։ Իսկ այս տարի ապրիլին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Մորգենթաուի ընտանիքի ան դամների մասնակցությամբ տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված միջոցառում, որի ընթացքում ներկայացվեց Մորգենթաուի հուշագրության հայերեն հրատարակությունը: Ավելին, հայկական փոստային ծառայությունը թողարկեց նրան նվիրված դրոշմանիշ, որի պաշտոնական մարման արարողությանը Վաշինգտոնում ներկա էի նաև ես, և որը այստեղ ցուցադրվեց:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ամիսներ առաջ ես այցելեցի Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր-թանգարան: Այն ցեղասպանության հանցագործության առավել քան ազդեցիկ և խոսուն հիշատակարան է: Մարդկության դեմ իրագործված ոճիրներին նվիրված թանգարանները հստակ ուղերձ են ներկա և ապագա սերունդներին, որ երբեք չմոռացվեն պատմության դառը և արյունալի դրվագները: Բայց մենք չենք կարող մեր հույսը դնել միայն թանգարանների և հուշակոթողների վրա: Հավատարիմ «հիշում ենք» կարգախոսին՝ մենք պետք է անենք հնարավորինն ու անհնարինը՝ անվտանգ ապագա ապահովելու համար մեր սերունդներին: Ուստի , Հենրի Մորգենթաուի և նրա հետնորդների առաքելության հանրահռչակումը մեծ կարևորություն է ստանում ոչ միայն հայերի և ամերիկացիների ապագա սերունդների մեջ հիշողության պահպանման, այլև միջազգային մասշտաբով մարդասիրական դաստիարակության տեսանկյունից: Ցեղասպանությունների զոհերի հիշատակը վառ պահելու համար մենք պետք է համադրենք մեր ջանքերը, որպեսզի կառուցենք բռնություններից զերծ աշխարհ: Ցեղասպանությունների կանխարգելումն ու դրանց ժխտման դեմ պայքարը այդ ճանապարհի կարևորագույն հանգրվաններից են:

Կրկին երախտագիտության խոսք եմ հղում Ռաուլ Վալենբերգ հիմնադրամին՝ համամարդկային հիշողության պահպանմանն ուղղված ջանքերի համար: Մեծ եղեռնի, Ողջակիզման և մյուս ցեղասպանությունների զոհերի հիշատակը հավերժացնելը և մարդկության պատմության այս սոսկալի դրվագները հետևողականորեն ներկայացնելն ու դրանց միջոցով ապագա սերունդներին կարևոր ուղերձներ հղելը բախտորոշ նշանակություն կունենան աշխարհը ցեղասպանություններից զերծ պահելու հարցում:

Երախտագիտության խոսք եմ հղում նաև ԱՄՆ-ի Կոնգրեսին և այստեղ գտնվող բոլոր կոնգրեսականներին, ովքեր այս տարիների ընթացքում ջանք ու եռանդ չեն խնայել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Անուրանալի է ձեր դերը մեր ազգային ողբերգության ճանաչման և դատապարտման գործում: Վստահ եմ, որ Ձեր կատարած աշխատանքն անպայման հասնելու է իր տրամաբանական ավարտին:

Գտնվելով այստեղ՝ Կապիտոլիումի բարձունքում, շնորհակալական խոսք եմ ուղղում ամերիկյան ժողովրդին, ԱՄՆ-ի Կոնգրեսին այս տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղին հատկացված մարդասիրական աջակցության համար: Այդ օգնությունը Արցախի բնակիչների համար, հավատացած եղեք, ոչ միայն մարդասիրական, այլ առաջին հերթին բարոյական նշանակություն ունի: Այն ևս մեկ անգամ վկայում է, որ բռնատիրությունը կատարելության հասցնելու ճանապարհն ընտրած Ադրբեջանի մշտական սադրանքների ներքո անգամ անկախ ու ժողովրդավարական պետության կառուցման իր ջանքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մոռացության չի մատնվել: Աներկբա փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ուղին դեպի ազատություն, դեպի իր ապագան ինքնուրույն կերտելու վճռականություն և ժողովրդավարական հասարակության կառուցում անբեկանելի է: Այս առումով, ձեր շարունակական աջակցությունն իսկապես կենսական նշանակություն ունի մեզ համար:

Հարգելի՛ ներկաներ,

Խոսքս ավարտեմ լավատեսությամբ. եթե աշխարհում կան արհավիրք ու ցեղասպանություն, կան նաև Վալենբերգ ու Մորգենթաու, ովքեր մեզ համար վաղուց արդեն դարձել են հասարակ անուն: Հասարակ անուն, քանզի վաղուց արդեն նրանք մարմնավորում են աշխարհի բոլոր մարդասերներին, քրիստոնյա թե մահմեդական, տղամարդ թե կին, հարևան թե անծանոթ, որոնք վտանգելով իրենց կյանքը, մահվան ճիրաններից փրկել են հայերի և ասորիների, հույների և հրեաների, դարֆուրցիների և այլոց կյանքեր: Հենրի Մորգենթաուն և Ռաուլ Վալենբերգը, նրանց գործն այսօր շարունակողներն ի զորու են փոփոխություն բերեÕ ¬, նպաստել մահվան հանդեպ կյանքի հաղթանակին:

Շնորհակալություն»:

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding