ՄԱԿ-ում մեկնարկում են միջուկային զենքի արգելման բանակցությունները
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ում սկսվում են բանակցությունները միջուկային զենքի լիակատար արգելման կոնվենցիայի շուրջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նման միջազգային համաձայնագրի նախաձեռնող են դարձել մի շարք երկրներ, որոնք չունեն այդօրինակ զենք, ընդ որում միջուկային տերությունները չեն մասնակցելու այդ խորհրդաժողովին:
Խորհրդաժողովի անցկացման որոշումն ընդունվել Էր անցյալ տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի զինաթափման եւ միջազգային անվտանգության կոմիտեի կողմից: ԳԱ-ի համապատասխան բանաձեւի համահեղինակներ են հանդես եկել Ավստրալիան ու եւս 50-ից ավելի երկրներ, փաստաթղթին աջակցել Է 123 պետություն: Դեմ են արտահայտնվել 38 պետություններ, նրանց թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս անդամներ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան: Չինաստանն այն ժամանակ ձեռնպահ մնաց քվեարկության ժամանակ: Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ բոլոր հինգ պաշտոնական միջուկային տերությունները չեն մասնակցելու խորհրդաժողովին:
Խորհրդաժողովի առաջին փուլը, ՄԱԿ-ի ԳԱ-ի որոշման համաձայն, կետեւի հինգ օր, իսկ երկրորդը կետեւի արդեն երեք շաբաթ եւ կսկսվի հունիսի 15-ին: Դրա ավարտին խորհրդաժողովի մասնակիցները Գլխավոր ասամբլեային զեկույց կներկայացնեն աշխատանքի արդյունքների մասին: Բանակցային ողջ գործընթացի արդյունքը, ինչպես սպասվում Է, կդառնա միջուկային զենքի արգելման եւ վերացման մասին իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
2
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
3
The results of the second Junius financial literacy competition have been summarized
4
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
5
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...



