Տղամարդը խանութում նռնակ է պայթեցրել՝ սպանելով չորս մարդու
INTERNATIONAL NEWSՖիլիպինների հարավում չարագործը նռնակ է նետել խանութի վրա, ինչի հետեւանքով զոհվել է չորս, վիրավորվել 23 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դեպքը տեղի է ունեցել Սուլու նահանգի օդանավակայանից ոչ հեռու գտնվող բնակավայրում։ Իշխանությունները հանցագործին ձերբակալել են։
Քննությունը բացառել է ահաբեկչության վարկածը։ Հարձակման ճշգրիտ պատճառը դեռ հայտնի չէ, սակայն իրավապահ մարմինների տեղեկություններով, հնարավոր է, որ հանցագործն առաջնորդվել է վրեժխնդրության նպատակներով։ Դեպքից որոշ ժամանակ առաջ խանութից ոչ հեռու մի խումբ տղամարդիկ ծեծել էին նրան՝ մեղադրելով բջջային հեռախոսի գողության մեջ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



