Վրաերթ Երևանում. 40-ամյա տուժածի վիճակը բժիշկները գնահատել են ծանր
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 26-ին, ժամը 16:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում քաղաքացի է վրաերթի ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Հրազդան» տոնավաճառի մոտակայքում «BMW» մակնիշի 34 CU 752 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) վրաերթի է ենթարկել Ա. Մ.-ին (մոտ 40 տարեկան), ով՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները կատարել են արյան հետքերից ճանապարհի լվացման աշխատանքներ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



