Բանգլադեշում իսլամիստների թաքստոցի գրոհի ժամանակ 6 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSԲանգլադեշի հյուսիսարևելյան Սիլհեթ քաղաքում իսլամիստների ապաստանի գրոհի ժամանակ որոտացած 2 պայթյունների հետևանքով 6 մարդ է զոհվել, 50 հոգի վնասվածքներ է ստացել: Այս մասին հատնում է Agence France-Presse-ը:
Պայթյունները որոտացել են գրոհայինների թաքստոցներից մոտ 400 մ հեռու, թիրախը ոստիկաննրը և իրականացվող գործողության ականատեսներն են եղել:
«6 մարդ, այդ թվում՝ ոստիկանության 2 սպա, սպանվել են»,- գործակալությանն ասել է քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը: Հաղորդվում է, որ տուժածների թվում մոտ 10 իրավապահներ և անվտանգության ծառայության աշխատակիցներ կան:
Նշվում է, որ մի քանի մարդ կրիտիկական վիճակում է:
Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



