Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
LIFEԵրգչուհի Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի իր ակտիվ գործունեությունը: Այս մասին Սոնան հայտնեց Life.panorama.am-ին եւ պատմեց առաջիկա ծրագրերի մասին.
«Այս պահին ակտիվորեն տարբեր համերգների եմ մասնակցում, որոնք հիմնականում նվիրված են կանանց մեկամսյակին: Միաժամանակ, նոր երգեր ու տեսահոլովակներ եմ պատրաստում, որոնք կներկայացնեմ արդեն մայիսին, քանի որ որոշում եմ կայացրել ապրիլին շատ պասիվ աշխատել ու այդպիսով իմ հարգանքի տուրքը մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերին եւ Հայոց ցեղասպանության նահատկներին,- նշեց երգչուհին ու հավելեց.
«Ապրիլի վերջին օրերին եւ մայիսի սկզբին արտերկրում համերգներ են նախատեսվում: Բացի դա էլ հիմա աշխատում եմ շատ գեղեցիկ երգի վրա, որի խոսքերի հեղիանակը Գայանե Ավետիսյանն է,իսկ երաժշտությունը գրել է Արսեն Բարսամյանը: Այս երգը կունենա նաեւ տեսահոլովակ, որի համար արդեն իսկ որոշ կադրեր նկարված են: Ի դեպ` տեսահոլովակի ռեժիսորն է Սերժ Գաբյանը, ով ոչ միայն լավ ռեժիսոր է, այլեւ լավ մարդ: Նրա հետ առաջին անգամն եմ աշխատելու որպես ռեժիսոր, հուսամ` վերջինը չի լինի»:
Սոնա Շահգելդյանն այս ընթացքում ավելի շատ ժամանակ կտրամադրի բալիկին.
«Տղաս արդեն մեկ տարեկան երեք ամսական է: Շատ հետաքրքրասեր, ժպտերես ու չարաճճի փոքրիկ է, նաեւ շատ բարի: Նրա հետ ինձ լիարժեք եմ զգում` միասին խաղում ենք եւ երգում, ու թեեւ ես շատ եմ հոգնում, բայց սրանք ինձ համար հաճելի հոգսեր են»,- պատմեց երգչուհին:
Շարունակությունն՝ այստեղ
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



