Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ են տոնել Շարժայի մրցաշարի երկրորդ տուրում
SPORTՏեղի է ունեցել «Շարժա Մասթերս» մրցաշարի երկրորդ տուրի պարտիաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ տոնեց Հնդկաստանի ներկայացուցիչ Նիթինի նկատմամբ, իսկ Գաբրիել Սարգսյանը ուժեղ գտնվեց Գերմանիան ներկայացնող Էրիկ Զուդեից:
Էդուարդ Հակոբյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով:
Երկու տուրից հետո 31 շախմատիստ վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը վաստակել են 1.5-ական միավոր և առաջատարներից հետ են մնում կեսական միավորով, իսկ Էդուարդ Հակոբյանն իր ակտիվում ունի կես միավոր:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



