Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Նոր հուշագրով ֆերմերները տեղեկատվություն կստանան գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրի վերաբերյալ

ECONOMICS

 ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը ստորագրեցին հուշագիր «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում: Հուշագիրը ենթադրում է, որ ՓՄՁ ԶԱԿ-ի և ԳԱՄԿ-ների միջոցով գյուղատնտեսական գործունեություն իրականացնողներին կտրամադրվի տեղեկատվություն և որոշակի օգ նություն գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգով տրամադրման ծրագրիր շրջանակներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուշագիրը ստորագրեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը: Հուշագրի ստորագրմանը ներկա էին նաև ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի ներկայացուցիչներ, որոնց հետ ստորագրումից հետո տեղի էր ունենալու սեմինար-քննարկում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նշեց, որ հուշագրի ստորագրման հիմնական նպատակը ծրագրի շրջանակներում մարզերում ԳԱՄԿ-ների և ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի միջոցով աշխատանքի կազմակերպումն  իրականացնելն է, որպեսզի ֆերմերը տեղում կարողանան տեղեկատվություն ստանալ ծրագրի վերաբերյալ:

«Մենք պետք է առավելագույնս իրականացնենք տեղեկատվության մատուցման գործընթացը, որպեսզի ունենաք ծրագրից օգտվող ֆերմերների ավելի լայն շրջանակ: Շուկան բաց է թե լիզինգային կազմակերպությունների թե մատակարարների առումով և որևէ սահմանափակում չկա: Որքան մատակարարների թիվն ավելանա այնքան մեզ ձեռնտու է, քանի որ այն կազդի նաև տեխնիկայի գների վրա: Որքան առաջարկները շատ լինեն, այնքան տեխնիկայի գներն ավելի մատչելի կլինեն»,- ասաց փոխնախարարը:

Նա հիշեցրեց, որ լիզինգով գյուղտեխնիկայի տրամադրման ծրագրով նախատեսվում է տարեկան 2 տոկոս տոկոսադրույք, 20 տոկոս կանխավճար, իսկ մարման ժամկետները կախված տեխնիկայից կարող են փոխվել` 3-10 տարի:

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանի խոսքով` հուշագրով իրենց պատրաստակամությունը հայտնեցին մարզային մասնաճյուղերի և ներկայացուցչությունների միջոցով աջակցել գյուղատնտեսության նախարարության կողմից առաջարկվող գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրին:

«Մեր հիմնադրամը ՀՀ բոլոր մարզերում ունի մասնաճյուղեր և դրանց միջոցով իրականացվելու է տեղեկատվության տարածում: Բացի դրանից օգնելու ենք նաև փաստացի շահառուներին փաստաթղթավորման, մասնավորապես` լիզինգի հետ կապված փաստաթղթերի լրացման և տրամադրման հարցերում: Լիզինգային ծրագիրն իրականացվելու է ՓՄՁ ներդրումներ ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից»,- ասաց Մնացականյանը` համոզմունք հայտնելով, որ գյուղտեխնիկայի թարմացման հետ կառաջանան նոր ՓՄՁ սուբյեկտներ, մասնավորապես` գյուղմթերքի վերամշակման ոլորտում:

Անդրադառնալով գյուղատնտեսությամբ զբաղվողների 20 տոկոս կանխավճարի վճարունակությանը, նա նշեց, որ նմանատիպ ծրագրի շրջանակներում փորձ ունեցել են աշխատել գյուղատնտեսություն վարողների հետ և նրանցից շատերը պատրաստ են եղել նույնիսկ 50 տոկոս կանխավճար տրամադրել: «Այն մարդիկ, ովքեր ունեն դրամային միջոցներ չեն էլ ցանկանում քիչ կանխավճար մուծել»,- ասաց նա:

ՓՄՁ ԶԱԿ Արմավիրի մարզային մասնաճյուղի տնօրեն Վահրամ Պողոսյանը տեղեկացրեց, որ մարզերում լիզինգի շահավետ պայմաններով գյուղտեխնիկայի տրամադրման ծրագրի շրջանակներում փորձելու են հավաքագրել այն ֆերմերներին կամ ֆերմերային տնտեսություններին, որոնք ցանկություն ունեն օգտվել դրանից և իրականացնել գյուղատնտեսական գործունեություն: Նրա խոսքով` նախկինում ևս իրականացվել է նմանատիպ ծրագիր, սակայն գյուղտեխնիկայի սահմանափակ լինելու պատճառով հնարավորություն չի եղել բոլոր ցանկացողների տրամադրել, իսկ այժմ դրա հնարավորությունը մեծանում է:

«Այժմ Արմավիրի մարզում կան 4-5 շահառուներ, որոնք ցանկություն են հայտնել օգտվել այս ծրագրից: Նրանց թվում կան անհատներ և համայնքների ղեկավարներ: Այն ժամանակ մենք տրամադրում էինք կոնկրետ տեխնիկա, որը բերվում էր Բելառուսից, իսկ հիմա գյուղատնտեսությամբ զբաղվողները կարող են ընտրել իրենց ցանկացած տեխնիկան»,- ասաց նա:

ՓՄՁ ԶԱԿ Արմավիրի մարզային մասնաճյուղի տնօրենը տեղեկացրեց, որ նախկինում իրականացվող ծրագրով լիզինգով տրամադրվող տրակտորների գները, կախված տարադրամի փոփոխություններից տատանվում էին 6 մլն 900 հազար դրամից մինչև 8 մլն սահմանները:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference