Վենեսուելան Պերու է ուղարկել ավելի քան 70 տոննա հումանիտար օգնություն
INTERNATIONAL NEWSՎենեսուելայի իշխանություններն ավելի քան 70 տոննա հումանիտար օգնություն են ուղարկել Պերուի Հանրապետություն, որը տուժել է ուժեղ անձրևներից ու հեղեղումներից: Պարենամթերք, ջուր, մատրասներ ու դեղամիջոցներ պարունակող բեռները Պերու կուղարկվեն երկու ինքնաթիռով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Բացի ուտելիքից և սպառողական ապրանքներից մենք նրանց ենք ուղարկում մեր հոգատարությունն ու աջակցությունը»,- հայտարարել է Վենեսուելայի ներքին գործերի ու արդարադատության նախարար Նեստոր Ռևերոլը:
2016 թվականի դեկտեմբերից մինչ օրս Պերուում արհավիրքի զոհ է գնացել ավելի քան 80 մարդ, ավելի քան 111 հազարը մնացել են առանց ապաստան:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



