Ինչպիսի աղջիկներ են դուր գալիս ժամանակակից տղամարդկանց
LIFEstyle.news.am-ը գրում է.
Գրավիչ
Իհարկե, վիճակագրության համաձայն՝ տղամարդիկ հետաքրքրված են հատկապես գեղեցիկ աղջիկներով, բայց գեղեցկությունն ամուր եւ լուրջ հարաբերություններ ստեղծելու համար ամենագլխավոր պայմանը չէ:
Առանց վատ սովորույթների
Այն կանայք ու աղջիկները, ովքեր ծխում ու խմում են, չեն գրավում տղամարդկանց: Ուստի, եթե ուզում եք գտնել արժանի ամուսին եւ ստեղծել ամուր հարաբերություններ, հրաժարվեք վատ սովորույթներից:
Նվիրված
Յուրաքանչյուր ժամանակակից տղամարդ լուրջ հարաբերություններ է փնտրում այնպիսի աղջկա հետ, ով նվիրված կլինի եւ կսիրի միայն մեկ տղամարդու՝ իսկական սիրով:
Համեստ
Տղամարդկանց դուր են գալիս հատկապես համեստ աղջիկները, ովքեր թեթեւսոլիկ վարքագիծ չեն դրսեւորում: Իսկական տղամարդն ուզում է լինել համեստ, արժանապատիվ աղջկա հետ: Մտածեք՝ արժե արդյոք սեր փնտրել համացանցով, քանի որ շատերն են ընկել այդ թակարդը:
Կանացի
Կինը պետք է կանացի լինի, իսկ տղամարդ՝ տղամարդկային: Ուստի պահպանեք ձեր բնական կանացիությունն ու աշխատեք, որպեսզի ոչ ոք այն չվնասի: Այդ ժամանակ տղամարդն ինքը կգտնի ձեզ:
Քնքուշ ու բարի
Կանայք, ովքեր վեճեր չեն հրահրում, քանի որ եթե ընտանիքում մեկ հոգի անգամ իմաստություն է ցուցաբերում, ապա կոնֆլիկտներ չեն լինի: Չմասնակցելով վիճաբանությունների՝ դուք այդպիսով դրանք ոչնչացնում եք եւ թույլ չեք տալիս քայքայել հարաբերությունները:
Խելացի եւ կիրթ
Իրեն հարգող յուրաքանչյուր տղամարդ փնտրում է կիրթ եւ խելացի աղջկա, ով դաստիարակելու է իր ապագա երեխաներին եւ բարոյապես աջակցելու է ամուսնուն:
Խնամված եւ մաքուր
Յուրաքանչյուր տղամարդ իր կողքին ցանկանում է խնամված կին տեսնել, ով հետեւում է իրեն եւ պահպանում հիգիենայի կանոնները:
Շարունակությունն՝ այստեղ



