Սարգիս Ավետիսյանը տեսահոլովակ է նվիրել արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին
LIFElife.panorama.am-ը գրում է.
«Ես կգամ տուն»՝ այսպես է կոչվում երգիչ Սարգիս Ավետիսյանի նոր տեսահոլովակը, որը նվիրված է արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին: Տեսահոլովակում նկարահանված տղաները իրական հերոսներ են. Շուլի Հակոբյան, Ռաֆայել Հովհաննիսյան, Թելման Մարկոսյան, Հայկ Թորոսյան, Ալբերտ Դալլաքյան, Շանթ Ղազարյան, Նարեկ Գրիգորյան, Արամայիս Հարությունյան, Արմեն Մկրտչյան, Շիմիկ Ղազումյան, Արման Մարկոսյան, Գեորգի Միրզոյան, Գեւորգ Սարգսյան, Հարություն Ալեքսանյան, Նարեկ Մալխասյան, Նարեկ Ղալայան՝ անուններ, որոնք իրենց հերոսամարտի շնորհիվ ամուր պահեցին մեր սահամանները:
Life.panorama.am-ի հետ զրույցում Սարգիս Ավետիսյանի պրոդյուսեր Արսեն Աղամիրյանը պատմեց տեսահոլովակի գաղափարի եւ մանրամասների մասին.
«Քանի որ ես ու Սարգիսն անցյալ տարի քառօրյա պատերազմի օրերին չկարողացանք լինել սահմանում, դեռ նախորդ տարի որոշեցին, որ նման աշխատանք պետք է ստեղծենք: Սա ոչ կոմերցիոն աշխատանք է եւ բացառապես նվիրված է ապրիլյան քառօրյա պատերազմին ոչ միայն զոհված, այլեւ՝ կռված տղաներին: Սա մեզ համար պարտքի նման մի բան էր, ու քանի որ երգում շեշտվում է նաեւ մոր գաղափարը, հուսամ՝ այս աշխատանքը մայրերին ու մեր զինվորներին հույս ու հավատ կներշնչի»,- նշեց մեր զրուցակիցը:
Տեսահոլովակի ռեժիսորն է Սերժ Գաբյանը: «Մենք շատ էինք ուզում, որպեսզի տեսահոլովակում նկարահանվեին մեր կռված զինվորները: Իհարկե, սկզբում այլ մտքեր ունեինք նրանց հետ կապված, սակայն ռեժիսոր Սերժ Գաբյանը ավելի մասնագիտորեն մոտեցավ այս ամենին ու արդյունքում որոշվեց, որ տեսահոլովակը պետք է լինի մինիմալիստական լուծումներով:
Շարունակությունն՝ այստեղ



