Սոցհարցում. ՀՀԿ-ն կստանա 29 %, «Ծառուկյան» դաշինքը՝․․․
SOCIETYGallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունը հարցում է անցկացրել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որի արդյունքները ներկայացրել է ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Ըստ հարցման՝ 29.4%-ը կքվեարկի ՀՀԿ օգտին, իսկ 28.2%-ը՝ «Ծառուկյան» դաշինքը:
Մյուս ուժերը, ըստ հարցման, ՀՀԿ-ից ու «Ծառուկյան» դաշինքից զգալի հետ են մնում:
Նավասարդյանը նշել է, որ «Ելք» դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել 6,1%-ը, ՀՅԴ-ի օգտին՝ 4.8%-ը, «Ազատ դեմոկրատների»՝ 4,4%, «Հայկական վերածնունդի»՝ 3,4%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ 2,9%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի` 2,5%, Հայաստանի կոմունիստական կուսակցությանը՝ 1,2%-ը:
Հարցմանը մասնակցել է 1145 քաղաքացի: Հետազոտությունն իրականացվել է մարտի 12-ից մարտի 19-ը Հայաստանի ամբողջ տարածքում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



