Մկների վրա երիտասարդացնող պատրաստուկի փորձարկումը հուսադրող արդյունքներ Է արձանագրել
LIFEՆիդեռլանդների Էրազմ Ռոտերդամցու անվան համալսարանի գիտնականները մկների վրա ծերացման դեմ պատրաստուկ են փորձարկել: Ինչպես ասված Է Cell հանդեսում հրապարակված զեկույցում, պատրաստուկի գործածումից հետո ծեր մկների մոտ աճել Է ֆիզիկական դիմացկունությունը եւ կրկնակի մեծացել այն տարածությունը, որը նրանք կարողացել են վազել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նաեւ բարելավվել Է մկան մազածածկոցը եւ նույնիսկ ակտիվացել Է որոշ ներքին օգրանների, մասնավորապես, լյարդի աշխատանքը:
Հետազոտության հեղինակները նշում են, որ ստեղծված պատրաստուկը կարող Է օրգանիզմում ոչնչացնել զառամյալ բջիջները: Այդպիսի բջիջներն այլեւս չեն կարողանում կիսվել եւ տարիքի հետ կուտակվում են օրգանիզմում՝ դանդաղեցնելով վերքերի բուժման եւ ուռուցքների դեմ պայքարի գործընթացները:
Ինչպես BBC-ին պատմել Է ծրագրի մասնակիցներից մեկը՝ դոկտոր Պետեր դե Կայզերը, փորձերը մեկ տարվա ընթացքում անցկացվել են այն մկների վրա, որոնք տարիքով համեմատելի են 90-ամյա մարդու հետ: Շաբաթական երեք անգամ դրանց ներարկել են պատրաստուկը:
Ըստ որում, ինչպես նշել Է գիտնականը, հետագայում ոչ մի կարգի կողմնակի ազդեցություններ չեն նկատվել դրա կիրառումից:
Այժմ հետազոտության հեղինակները մտադիր են ծերացման դեմ միջոցը փորձարկել մարդկանց վրա:
1
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
2
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
3
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...
4
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
5
The results of the second Junius financial literacy competition have been summarized



