Վթար Ապարանում. Տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
SOCIETYՍեպտեմբերի 30-ին, ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Արտաշավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Աշտարակ հատվածի 30-րդ կմ-ում դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Opel Astra G» մակնիշի 34SP372 պ/հ (վարորդ Ա. Հ., ծնվ.1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել քարին եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդը դուրս է շպրտվել ավտոմեքենայից:
Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ա. Հ.-ին, ով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը:
1
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
2
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc



