Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Արփինե Իսրայելյան. «Ունեմ իմ երազած ընտանիքը»

PHOTO

Դերասանուհի Արփինե Իսրայելյանը մայրանալուց երկուսուկես ամիս անց վերադարձել է աշխատանքի։ Այս փուլում նա նկարահանվում է «Դոմինո» սիթքոմում, որը եթերում կլինի հոկտեմբերի 11-ից։ BlogNews-ն Արփինեի հետ զրուցել է ինչպես նոր աշխատանքի, այնպես էլ ընտանիքի և որդու՝ 3 ամսական Դավթի մասին:)

- Արփինե, ինչպե՞ս հայտնվեցիր «Դոմինոյում»։

- Սիթքոմի ռեժիսոր Հարություն Խալաֆյանն ինձ առաջարկեց նկարահանվել, համաձայնեցի, որովհետև պետք էր նոր մի բան փորձել, նոր ժանրում ներկայանալ։ Գրաֆիկն էլ հարմար էր ինձ, որովհետև փոքրիկիս հետ միայն թեթև գրաֆիկով աշխատանք կարող էի թույլ տալ ինձ։

- Երբեմն հումորային նախագծում ներկայանալը դեռ չի նշանակում նոր ամպլուայում ներկայանալ, քանի որ կերպարը հումորային չի լինում, դերասանի խաղն էլ չի փոխվում։ Ի՞նչ կերպարով ես ներկայանալու «Դոմինոյում»։

- Նորիկի քրոջ դերն եմ խաղալու։ Նարեն արտասահմանում է սովորել, հիմա եկել է Հայաստան և աշխատում է տղաների ընկերությունում։ Կենսուրախ, աշխույժ, ակտիվ աղջիկ է, ով միաժամանակ ինչ-որ զսպվածություն ունի։ Հումորի զգացում միանշանակ ունի, երբեմն Նարեն էլ է կատակում, բայց բոլոր կերպարների միջից ամենազսպվածն է։

 

- Ինչպե՞ս ես հարմարվել նոր անձնակազմին։

- Շատ հեշտ։ Ինտեգրվելու խնդիր երբևէ չեմ ունեցել։ Շատ լավ ընդունեցին ինձ, այնտեղ կային ինձ հարազատ մարդիկ։ Հարություն Խալաֆյանի հետ աշխատել եմ նաև «Ամնեզիա» սերիալում։

- Ի դեպ, «Դոմինոյի» տաղավարի ձևավորումն էլ ամուսինդ` Ներսեսն է արել։) Ընտանիքո՞վ եք աշխատում սիթքումում։)

- Չէ:) Նկարահանումները սկսվում են, երբ Ներսեսի աշխատանքն ավարտվում է:)

- Արփինե, այս փուլում անսպասելի էր քո վերադարձը, քանի որ դու երկար ես դադարներ առնում։ Բոլորը կարծում էին, որ դեռ կվայելես ընտանեկան երջանկությունդ։ Ինչո՞ւ որոշեցիր մայրանալուց կարճ ժամանակ անց վերադառնալ եթեր։

- Ճիշտն ասած՝ ինձ համար էլ էր մի քիչ անսպասելի, որ այսքան շուտ կվերադառնամ։ Մյուս կողմից ճիշտ էր շուտ վերադառնալն այն տեսանկյունից, որ օրդ ավելի հագեցած է լինում, կարողանում ես օրն ավելի ճիշտ կազմակերպել բալիկիդ հետ։ Նաև՝ երբ երևում ես եթերում, մարդիկ քեզ չեն մոռանում։ Այս ամենից բացի՝ առաջարկն էր  հետաքրքիր, որովհետև հնարավորություն ստացա ինձ այլ տեսանկյունից ներկայացնելու։

- Նկարահանվելիս ո՞ւմ ես հանձնում փոքրիկի խնամքը։

- Շատ օգնողներ ունեմ, փառք Աստծո։ Մայրիկս, սկեսուրս։ Նաև կա վստահելի մարդ, ով նկարահանումներիս ընթացքում կպահի բալիկիս։

- Դայակի ընտրությունը լուրջ խնդիր է մայրիկների համար։

- Սկզբնական շրջանում տագնապ կար մոտս, թե ով պետք է պահի երեխայիս, սակայն երբ գտնվեց մարդ, ում շատ վստահում եմ, արդեն հանգիստ էի։ Նա շատ մտերիմ ընկերուհուս մայրիկն է, դրա համար հանգիստ համաձայնեցի։

- Ի դեպ, փոքրիկի խնամքի հարցում ամեն ինչ կարողանո՞ւմ ես ինքնուրույն անել։ Սկզբնական շրջանում բարդ չէ՞ր։

- Հավատա, շատ հեշտությամբ եմ արել ամեն ինչ։ Ինձ մոտ հենց սկզբից ամեն ինչ ստացվել է՝ սկսած երեխային լողացնելուց մինչև ամենափոքր մանրուքները։ Մինչ բալիկիս ծնվելն ինքս էլ չէի պատկերացնում՝ ինչպես է դա հնարավոր, մտածում էի՝ ինչպես են մայրիներն այդպես հմտորեն անում ամեն բան։ Փաստորեն, ճիշտ են ասում, որ կա մայրական բնազդ, և ամեն բան ինքնաբերաբար ստացվում է։

- Դավթի ծննդից հետո քո էմոցիոնալ դաշտում ի՞նչ է փոխվել։

- Ես հիմա աննկարագրելի երջանիկ եմ, որովհետև ընտանիքս արդեն լիարժեք է, և ինձ այլևս ոչինչ չի պակասում երջանիկ լինելու համար. ունեմ իմ երազած ընտանիքը՝ սիրելի ամուսին, հրաշք բալիկ, սիրելի աշխատանք։ Ծնողներս, փառք Աստծո, առողջ են և կողքիս։ Մի խոսքով՝ ամեն ինչ շատ լավ է, կարծում եմ՝ ուրիշ ոչինչ պետք չէ երջանիկ լինելու համար։

- Արփինե, դու և Ներսեսը միշտ ներդաշնակ ընտանիք եք ունեցել, այնումենայնիվ, երեխան յուրաքանչյուր ընտանիք ավելի լիարժեք է դարձնում։ Ընտանիքում նոր մարդու ներկայությունը փոխե՞լ է քո և ամուսնուդ հարաբերությունները։

- Կարծում եմ՝ ամեն ինչ միայն դեպի լավն է փոխվել, հարաբերություններն ավելի են ամրապնդվել և հասունացել։ Պատասխանատվությունն իրար հանդեպ ավելի է մեծացել։

- Փոքրիկ ունենալը որքան հրաշալի, նույնքան էլ պատասխանատու է։ Ի վերջո, քո և ամուսնուդ շնորհքն է լինելու՝ ինչ մարդ կդառնա նա։ Հետաքրքիր է դաստիարակության հարցում որո՞նք են կարևոր սկզբունքները։

- Տղայի դաստիրաակության առումով  շատ եմ կարևորում հոր դերը։ Վերջերս շատ եմ նկատում, որ տղա երեխաները շատ են կպած մայրիկներից։ Չեմ կարող ասել՝ կոնկրետ ի՞նչն է պատճառը, հնարավոր է՝ հայրիկները շատ են աշխատում, տանն ավելի քիչ են լինում, սակայն տղա երեխայի կյանքում շատ կարևոր է հոր դերը։ Ի վերջո, տղան պետք է տղամարդ մեծանա։

- Ի դեպ, բոլոր կանայք երազում են նաև աղջիկ ունենալու մասին։ Սա քեզ համար  ևս երազա՞նք է։

- Երեխան երեխա է, սեռը կարևոր չէ, կարևորը՝ առողջ լինի։ Ինչու չէ, ինչպես ցանկացած աղջիկ ու մայր, ես էլ կցանկանամ աղջիկ ունենալ, սակայն որդիս դեռ նոր է ծնվել։

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign