Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը կունենա մետաղական հանքարդյունաբերության ֆինանսական թափանցիկության բարձր մակարդակ

SOCIETY

 ՀՀ կառավարությունը նպատակադրվել է առաջիկա մեկ ու կես տարվա ընթացում երկրում մետաղական հանքարդյունաբերական ֆինանսական թափանցիկության բարձր մակարդակ ունենալ: Այդ տեսլականին կնպաստի Հայաստանի Հանրապետության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) թեկնածու երկիր դառնալը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 24-ին տեղի ունեցած ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի աջակցությամբ Հայաստանի Հանրապետության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) թեկնածու երկիր դառնալուն նվիրված միջոցառմանը ներկայացվեց Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ավելի թափանցիկ և հաշվետու դարձնելու նախաձեռնությունը, որը կապահովվի ոլորտի արդյունավետ կառավարվող դաշտ, ինչն էլ կհանգեցնի Հայաստանի նեդրումների ներգրավմանը և կայուն տնտեսական աճին: EITI ստանդարտի ներդրման կառավարումը կատարվելու է կառավարության, արդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող բազմաշահառու խմբերի միջոցով:

«Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի՝ Հայաստանի Հանրապետության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) թեկնածու երկիր դառնալուն նվիրված միջոցառմանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, փոխնախարարներ, ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Համաշխարհային բանկի արտաքին կապերի ավագ պատասխանատու Վիգեն Սարգսյանը և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, EITI-ի բազմաշահառու խմբի անդամները, քաղաքացիական հասարակու թյան և արդյունահանող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով ուրախություն հայտնեց EITI-ին Հայաստանի թեկնածու դառնալու առնչությամբ: Նրա խոսքով` Հայաստանի համար նոր գործընթացի սկիզբ է, որի նպատակն է Հայաստանի կարևորագույն ճյուղերից մեկը`հանքարդյունաբերությունն ավելի թափանցիկ և հաշվետու դարձնել պետական մարմինների համար, իսկ քաղաքացուն` ավելի կոմպետենտ և տեղեկացված:

«Այս նախաձեռնությունը համահունչ է մեր կողմից որդեգրած բաց և թափանցիկ կառավարության գործելաոճին: Այն մեր կողմից իրականացվող ռեֆորմների բաղկացուցիչ մասն է: Հանքարդյունաբերությունը, որքան կարևոր, այնքան էլ բարդ ոլորտ է, այստեղ հաշվի են առնվում հանրային ակնկալիքները, գործարարի շահը և պետության կայուն զարգացման գերակայությունը: Մեզ համար կարևորը հավասարակշռությունն է` գտնել այն բանաձևը, որ բոլորի համար կստեղծի թափանցիկ և արդյունավետ կառավարվող դաշտ, որով ներդրումներ կներգրավվեն, որոնք կապահովեն կայուն տնտեսական աճ` ոլորտում միջազային փորձի կիրառմամբ: Նպատակը բավականին հավակնոտ է, դրան հասնելու համար անհրաժեշտ է ձևավորել  այնպիսի բազիս, որտեղ շահառուները կունենան ընդհանուր կարծիք համատեղ որոշումներ կայացնելու համար: Այս հարթակը մենք գտանք EITI-ում»,- ասաց վարչապետը` ընդգծելով, որ EITI գործընթացի առանձնահատկությունն այն է, որ դրա կառավարումը  կատարվում է եռակողմ` կառավարությունը, արդյունահանող ընկերությունը, քաղաքացիական հասարակությունը ներկայացնող բազմաշահառու խումբը: Վերջինս, ըստ վարչապետի, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունանի գլխավորությամբ մեկ տարվա ընթացքում լիովին կատարել է իր առջև դրված խնդիրները, ինչի արդյունքում Հայաստանը ստացավ EITI անդամ երկրի կարգավիճակ:

Կարեն Կարապետյանի դիտարկմամբ` առաջիկա մեկ ու կես տարվա ընթացում պետք է ունենանք Հայաստանի մետաղական հանքարդյունաբերական ֆինանսական թափանցիկության բարձր մակարդակ` EITI համապատասխան զեկույցով և հասարակությանը հասանելի ամբողջական և մատչելի տեղեկատվությամբ, իսկ որպես հեռանկարային նպատակ հարթակը կարող է ծառայել EITI ստանդարտի պահանջներից դուրս, որպես միջազգային լավագույն փորձի և պատասխանատու հանքարդյունաբերության գաղափարն ամրապնդող ներուժ Հայաստանում, որի գործում մեծ կլինի միջազգային գործընկերների դերը: «Ուզում եմ շնորհակալությւն հայտնել մեր բոլոր գործընկերներին և… գնանք առաջ»,- ասաց վարչապետը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը շնորհավորեց ՀՀ կառավարությանը և հայ ժողովրդին EITI-ին Հայաստանի թեկնածությունն ընդունելու հարցում, որն ապահովվում է արդյունաբերությունում թափանցիկ և հաշվետու կառավարման հանձնառություն: Նա կարևորեց այդ ձեռքբերումը, և ընդգծեց, որ այն պետք է մեծ հպարտության զգացում լինի ցանկացած հայի համար:

«Առանձնակի գովեստով եմ ուզում արտահայտվել ՀՀ իշխանությունների և վարչապետի թիմի հասցեին` շատ կոնկրետ և ակտիվ քայլեր ձեռնարկելու համար, որոնց շնորհիվ նպատակներն իրականություն դարձան: ԱՄՆ կառավարությունը ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով, Համաշխարհային բանկի, նաև Մեծ Բրիտանիայի դեսպանության հետ միասին աջակցություն ցուցաբերեցին այս գործընթացի իրականացման համար: Աջակցությունը ցուցաբերվել է, քանի որ հաշվի են առնվել, որ այն կարևոր նշանակություն կունենա Հայաստանի տնտեսական զարգացման համար»,- ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:

Միլսի խոսքով` անդամակցությունն ամենակարևորը չէ, դրանով մեկնարկում է մի հանձնառություն, որի շրջանակներում կառավարությունը, հանքարդյունաբերական ոլորտը և քաղաքացիական հասարակությունը պետք է միասին աշխատեն` ապահովվելու ավելի մեծ թափանցիկություն:

ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը լուրջ նվաճում համարեց EITI -ին Հայաստանի անդամակցությունը: Նրա խոսքով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստակամ է շարունակելու Հայաստանին գործնական աջակցության տրամադրումը, որպեսզի բարելավվի բիզնես միջավայրը, նվազեցվեն կոռուպցիան և աղքատությունը, ինչպես նաև այն դառնա Հայաստանի բնակչության համար բարգավաճման աղբյուր: «Ես կուզենայի շնորհավորել բոլորին և ևս մեկ անգամ հաստատել մեր շարունակական աջակցությունը»,- ընդգծեց Ջուդիթ Ֆարնուորթը:

Համաշխարհային բանկի արտաքին կապերի ավագ պատասխանատու Վիգեն Սարգսյանը նշեց, որ հպարտ են գործընթացին մաս կազմելու համար: «Սա իսկապես թիմային աշխատանք է և այն հիմնական պատճառն է, որ ՀԲ-ն օգնել է Հայաստանին EITI-ի անդամակցության համար: Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացման համար կարևոր է, որպեսզի կառավարությունը, արդյունահանող ընկերությունները և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող բազմաշահառու խումբն ունենան իրենց ձայնը և քվեն որոշումների կայացման հարցում: Հայաստանը նվիրված է, ընդունում է թափանցիկության և հնքարդյունաբերության կայուն զարգացման կարևորությունը, ինչն էական նշանակություն ունի մեր տնտեսական իրողության, ներդրումների համար: Սա ընդամենը սկիզբն է»,- ասաց Սարգսյանը` հավելելով, որ առջևում դեռ հսկայական աշխատանք կա: 
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն իր ելույթում ներկայացրեց կատարված աշխատանքների պատմությունը, ընթացքը, դժվարությունները, ձեռքբերումներն ու ապագա աշխատանքները: Նրա ներկայացմամբ` ամենադժվարին աշխատանքը կառավարության, արդյունահանող ընկերության և  քաղաքացիական հասարակությա ն միջև վստահության մթնոլորտի ձևավորումն էր:

«Ես չեմ կարող ասել, որ հարցերը լուծված են և դրանք շատ հարթ են, քանի որ դա կլիներ անհեթեթություն: Մենք պետք է ջանքեր գործադրենք եռակողմ աշխատանք ապահովվելու համար: Սկիզբը շատ ոգեշնչող է և դրա համար ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բազմաշահառու խմբի բոլոր անդամներին»,- ասաց Հարությունյանը` ամենածանր և լուրջ աշխատանքը համարելով հետագա գործունեությունը, քանի որ մեկ ու կես տարվա ընթացքում պետք է ներկայացվի առաջին հաշվետվությունը, որի բովանդակությունը ձևավորում է բազմաշահառու խումբը:

Նրա խոսքով` EITI -ին Հայաստանի անդամակցության նախաձեռնությունը կօգնի բարելավելու օրենսդրական դաշտը: «Մաղթում եմ արդյունավետ, թերևս ոչ հեշտ աշխատանք՝ ի փառս Հայաստանի Հանրապետության»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

2017 թվականի մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում Արդյունահանող ճյուղերի թափանցիկությաննախաձեռնության խորհուրդը հաստատեց Հայաստանի Հանրապետության ԱԹՃՆ-ի թեկնածության հայտը և ՀՀ-ին շնորհվեց ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ: Հայաստանը դարձավ 51-րդ երկիրը, որը ներդնում է ԱՃԹՆ-ի Ստանդարտ:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League