Վարդան Բիչախչյանը լավագույն մարզչի մրցանակը կիսում է «Շիրակ» ակումբի ամբողջ կազմի հետ
SOCIETYԳյումրու «Շիրակ»-ի և Հայաստանի 2016 թվականի լավագույն մարզիչ Վարդան Բիչախչյանը մրցանակը կիսում է ամբողջ «Շիրակ» ակումբի հետ:
«Այս մրցանակը կատարված աշխատանքի գնահատականն է: Սակայն այս մրցանակը միայն իմը չէ, այլ ամբողջ «Շիրակ» ակումբինն է` սկսած ֆուտբոլիստներից, վերջացրած ադմինիստրատիվ կազմով: Սա 2016 թվականի ամփոփումն էր… Հաճելի է ստանալ այն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց մարզիչը:
Խոսելով այն մասին, որ «Շիրակ»-ից միայն մեկ ֆուտբոլիստ է հավաքական հրավիրվել՝ գյումրեցի մասնագետն ասաց. «Հավաքականն ունի գլխավոր մարզիչ, և նա ներկա է լինում թիմերի խաղերին: Եթե կան արժանիներ, անպայման կհրավիրվեն»:
Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած պարգևատրման արարողության ընթացքում Հենրիխ Մխիթարյանը 6-րդ անգամանընդմեջ և 7-րդ անգամ ընդհանրապես ստացավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված «Ոսկեգնդակ»-ը: Երկրորդ տեղում է պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազ արյանը, իսկ երրորդ տեղում՝հունական «Քսանթի»-ի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին:
Լավագույն մարզիչ է ճանաչվել Գյումրու «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:



