Մի կին Է զոհվել, եւս մեկը՝ վիրավորվել Խարկովի մերձակա զինամթերքի պահեստի պայթելու պատճառով
INTERNATIONAL NEWSՄի կին Է զոհվել մասնավոր տան քանդվելու հետեւանքով, որի պատճառը Խարկովի մարզում զինամթերքի պայթյուններն են: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Գերագույն ռադայի նիստում այս մասին հայտնել Է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար Նիկոլայ Չեչյոտկինը:
«(Մարտի 23-ի) ուշ երեկոյան բնակելի հատվածի զննման ընթացքում տան քանդված կառուցվածքների տակ գտնվել Է մի զոհված կին՝ ծնված 1951 թվականին»,- ասել Է նա: 1962 թվականի ծնունդ եւս մեկ կին ստացել Է գլխի բեկորային վերք, հավելել Է Չեչյոտկինը՝ վկայակոչելով Ուկրաինայի առողջապահության նախարարության տեղեկատվությունը:  
Ներկայում Բալակլեայում իրադրությունը մնում Է բարդ, զինանոցի տարածքում պայթյունները շարունակվում են, բայց զգալիորեն նվազ ինտենսիվությամբ: Ավելի վաղ տասըկիլոմետրանոց գոտուց տարահանվել Է շուրջ 20 հազար բնակիչ, որոնցից 17 հազարը մեկնել Է ինքնուրույն: Ընդամենն արտակարգ դրության հետեւանքների վերացման գործում ներգրավված են 1,3 հազար մարդ եւ 230 միավոր տեխնիկա:  
Մինչեւ վերջերս Բալակլեայի պահեստը համարվում Էր Եվրոպայում խոշորագույն վայրը, որտեղ պահվում Էին առանձին տեսակի զինամթերքներ: Դրա տեխնիկական մակերեսը կազմում Է 368 հեկտար: Այս բազան նախատեսված Է 150 հազար տոննա զինամթերքի համար, այժմ, զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ այնտեղ գտնվում Է 125 հազար տոննա զինամթերք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
												
			
			
			
			
			
				
			
			
			
								
					1
					
					Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
				
								
					2
					
					
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
				
								
					3
					
					Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation ...
				
								
					4
					
					IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference
				
								
					5
					
					Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia
				
							
			
			
		


