Լոնդոնում կատարված ահաբեկչությունից առնվազն 50 մարդ Է տուժել
INTERNATIONAL NEWS Լոնդոնում իրականացված ահաբեկչության հետեւանքով առնվազն 50 մարդ Է տուժել, նրանց թվում կան 12 ազգությունների ներկայացուցիչներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սքոթլանդ-Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռոուլին:
«Երկու մարդ ծանր վիճակում մնում Է հիվանդանոցում: Մեր երկու սպաները, որոնք եղել են Վեսթմինսթերյան կամրջի վրա, այժմ հիվանդանոցում են լուրջ վնասվածքներով: Առնվազն 50 մարդ Է տուժել, որոնք 12 ազգությունների ներկայացուցիչներ են. հոսպիտալացում Է պահանջվել 31 մարդու համար»,-ասել Է նա:
Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին գտնվում Էր ահաբեկիչը, Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին վրաերթի Է ենթարկել անցորդների եւ երեք ոստիկանների: Վարորդը մեքենան լքել Է բրիտանական խորհրդարանի շենքի մոտ, իսկ այնուհետեւ դանակը ձեռքին նետվել ոստիկանի վրա եւ փորձել Է ներխուժել խորհրդարան, բայց գնդակահարվել Է իրավակարգի պահապանների կողմից:
Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել Է չորս մարդ:
Սքոթլանդ-Յարդը միջադեպը որակել Է որպես ահաբեկչական գործողություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



