Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


ՍԱՊԾ-ն խախտումներ է հայտնաբերել անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերություններում

SOCIETY

 ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացրել անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող՝ Անասնապահական մթերքի փորձաքննության կենտրոն, Կենդանական ծագման մթերքի փորձաքննության կենտրոն և Հակահամաճարակային արշավախումբ ՍՊԸ-ներում: Արդյունքում Ծառայությունը հայտնաբերել է մի շարք խախտումներ, որոնք վկայում են, որ այս երեք ընկերույունները պատշաճ չեն կատարել անասնաբուժասանիտարական փորձաքննությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես՝ փորձաքննություններն իրականացվել են առանց համապատասխան սարքավորումների կամ անհայտ ծագման սարքավորումներով՝ հաճախ կրելով ձևական բնույթ: Մսի որակի նկատմամբ բավարար կասկածների դեպքում այս ընկերությունները չեն տեղեկացրել լիազոր մարմնին,  թեև պարտավոր էին: Փորձաքննության դրական եզրակացության պարագայում՝ չեն իրականացրել կամ մասամբ են իրականացրել մսի անվտանգությունը հավաստող դրոշմակնքումները: Արդյունքում հնարավոր չէ պարզել՝ ներկայացված փասատթուղթը քանի՞ կամ ո՞ր կենդանուն է վերաբերում՝ այդպիսով ստեղծելով մեկ եզրա կացության հիման վրա մի քանի կենդանու միս իրացնելու ռիսկ: Պարզվել է նաև, որ լաբորատոր փորձաքննության ընթացքում օգտագործվել են անհայտ ծագման նյութեր՝ ի սկզբանե կասկածի տակ դնելով փորձաքննության արդյունքները: Փորձաքննություններ են իրականացվել առանց կենդանիների ներքին օրգանների առկայության (թոքեր, սիրտ, լյարդ և այլ), միաժամանակ, նմուշառումը կատարվել է սխալ՝ առանց մկանային ու ոսկրային հյուսվածքների, որի պայմաններում հնարավոր չէ  պարզել մսի որակը կամ հնարավոր հիվանդությունների առկայությունը: Տրիխինելյոզի նկատմամբ պարտադիր փորձաքննւթյան չի ենթարկվել խոզերի մսեղիքը: Չեն գրանցվել ձուկ, կաթ և մեղր փորձաքննելու դեպքեր՝ նախատեսված կառավարության որոշումներով: Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացումից հետո չի տրվել  եզրակացություն արտադրանքի հետագա օգտագործման համար, չեն լրացվել կամ թերի են լրացվել փորձաքննության եզրակացությունները: Որոշ դեպքերում, փորձաքննություն է իրականացվել առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի, թեև օրենսդրությունն արգելում է անասնաբուժական փորձաքննության իրականացումը, երբ պարզ չէ մսÕ « ծագումը: Դրոշմի համար  օգտագործված ներկերը սննդային չեն եղել, որևէ հիմնավորում դրանց պիտանիության մասին չի ներկայացվել: Չի պահպանվել ախտահարված օրգանների և հյուսվածքների վարակազերծման կարգը:

Ստուգումների արդյունքների հիման վրա հաղորդագրություններ են տրվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարություն: Ծառայությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում է պահել անասնաբուժասանիտարական փորձաքննություններ կատարող ընկերությունների գործունեությունը՝ վերջիններիս պատշաճ աշխատանքն ապահովելու նպատակով:

Ստուգման ընթացքում նաև պարզվել է, որ նշված ՍՊԸ-ները պայմանագրեր են ունեցել և փորձաքննություն իրականացրել հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների մոտ, որի անհրաժեշտությունը չկար, քանի որ ՀՀ օրենսդրությամբ միայն իրացման կետերում վաճառվող միսն է ենթակա պարտադիր լաբորատոր փորձաքննության (կառավարության 426-Ն որոշմամբ սահմանվում է, որ անասնաբուժասանիտարական փորձաքննությունն իրականացնելու պատասխանատվությունը կրում են իրացնող կազմակերպությունները): Բացի այդ՝ հանրային սննդի օբյեկտներից հնարավոր չէ կատարել ճիշտ նմուշառում և օբյեկտիվ փորձաքննություն, քանի որ այնտեղ միսը ձեռք է բերվում կտորներով՝ առանց ներքին օրգանների և համապատասխան հյուսվածքների: Նշենք նաև, որ հաճախ, չնայած պայմանագրերի առկայությանը, որևէ ծառայություն հանրային սննդի օբյեկտին չի մատուցվել, փաստացի՝ փորձաքննություններ չեն իրականացվել:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՍԱՊԾ-ն տեղեկացնում է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողտնտեսավարողներին, որ իրենց կողմից ձեռք բերված միսն արդեն իսկ պետք է ենթարկված լինի համապատասխանլաբորատոր փորձաքննության և՝ որ միս ձեռք բերելիս վերջիններս իրացնողից պետք է պարզապես պահանջենհամապատասխան եզրակացություն մսի լաբորատոր փորձաննության վերաբերյալ (3-րդ ձև) և գնման ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը՝ անհրաժեշտության դեպքում գնված մսի ձեռքբերման աղբյուրը պարզելու համար:

Ծառայությունը նաև տեղեկացնում է, որ, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն, սպանդանոցային ծագման մսի ձեռքբերումը Երևան քաղաքի առևտրի իրականացման վայրերում պարտադիր է 2018 թվականի մարտի 1-ից և առաջարկում է սկսել նախապատրաստական աշխատանքները՝ գործընթացն ամբողջությամբ նշված ժամկետներում ապահովելու համար: 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League