Մարին լե Պենը հորդորել Է աշխարհը փրկել «գլոբալիզմից եւ իսլամական ֆունդամենտալիզմից»
SOCIETYՖրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը, որը ժամանել Է Ռուսաստան, հայտարարել Է, թե աշխարհին երկու գլխավոր վտանգ Է սպառնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
«Այս նոր աշխարհը, որն այժմ ծնվում Է մեր աչքի առաջ, արդեն բախվում Է երկու վիթխարի, խոշորագույն մարտահրավերների՝ գլոբալիզմին եւ իսլամական ֆունդամենտալիզմին»,-ասել Է լե Պենը մարտի 24-ին Մոսկվայում Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի անդամների հետ կայացած հանդիպմանը:
Նա հավելել Է, որ իսլամական արմատականությունը խաղաղությանն ու անվտանգությանը հարվածներ Է հասցնում ահաբեկչական գործողությունների միջոցով:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



