Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Մի հատ նայեք երեխաների համար կազմակերպվող հանդեսներին՝ ամենուր թուրք, մազապուրծ ժողովուրդ, հետևը սուր, առաջը ջուր․․․

POLITICS

Պաթոսը, հայրենիքի նկատմամբ սերը բանաստեղծական ելևէջներով սեփական երեխաների ուղեղները խցկելը հասարակության հասունության պակասից է գալիս: Օրինակ՝ նման պաթոսով անգամ կենցաղում են խոսում Հս. Կորեայի բնակիչները, որովհետև այդպես են նրանց սովորեցրել:

Այսօր, երբ քիչ թե շատ ազատություններ ունենք, շարունակում ենք մանկապարտեզներում ու դպրոցներում մեր երեխաների գլուխները լցնել հանգավորված ծովից ծով-երով, հողեղենի փոխարեն հոգեղեն հայրենիքներով, պատմական հողերով և նյութեղենից բացի՝ ամեն ինչով: Դեռ չձևավորված երեխային ստիպում ենք աջ ու ձախ բռունցք թափ տալ, հայ լինելը համարել վերերկրային, ոչ սովորական մի բան՝ նորմալ քաղաքացիների փոխարեն ձևավորելով չորս տարեկանից թախծոտ հայացքով ու հայդատական աղվամազով մի անհասկանալի խառնամբոխ: Եվ հենց դա է պատճառը, որ առ այսօր մեր հասարակությունը որևէ հարցի շուրջ կոնսենսուս չունի, որովհետև պաթոսից ու շինծու հայրենասիրությունից դուրս ցանկացած քննարկում ավարտվում է «դուք հայ չեք», հիմա «թուրքն ուրախանում է» և այլ հետամնաց բարբաջանքներով:

Մի հատ նայեք մեր երեխաների համար կազմակերպվող հանդեսներին՝ ամենուր թուրք, մազապուրծ ժողովուրդ, հետևը սուր, առաջը ջուր, Մշո, Սասնա, Ադանո ինչ-որ բաներ... Դաստիարակության մեխը մարդու կենսագործունեությունից դուրս ամեն ինչն է՝ զուբրիտ արած տափակ բանաստեղծություններ այդ երեխաներին անհասկանալի երևույթների ու կորուսյալ Սասնա հայրենիքի մասին: Մինչդեռ ոչ մի հանդես ու միջոցառում չկա՝ ատամները լվանալու հիգիենայի, փողոցում աղբ թափելու անթույլատրելության, ծորակը բաց թողնելու վնասների, սեփական մարմինը ճանաչելու, ծխախոտի վտանգավորության, ուտելու հիգիենայի, արև-անձրևից պաշտպանվելու և նման այլ պրիմիտիվ, բայց շատ կարևոր բաների մասին: Այդ երեխան մեծանում է՝ գլուխը լցված բազմաթիվ տափակաբանություններով, բայց ոչ երբեք հասարակության մեջ ներդաշնակ ապրելու համար անհրաժեշտ գիտելիքներով:

Հանգավորված հայրենիքներ երգելով և ազգային ցավով տապակվելով՝ այդ ապագա քաղաքացին մաքսիմում me remember ողբանվագով մասնակցի պետականաշինությանը, մինչդեռ պետություն կառուցելու համար առաջին հերթին ապագա քաղաքացուն պետք է սովորացնել վերը նշված հասարակ, հիգիենիկ և հասարակության մեջ ներդաշնակ ապրելու համար կարևոր բաները ...

Եվ, ցավոք, մենք դեռևս շարունակում ենք պետության փոխարեն հայրենիք կառուցել: Որովհետև հայրենիք ունենալու համար հարկավոր է մեկ զույգ թախծոտ աչքեր, մեկ հատ ցեղասպանությունը դատապարտող լոզունգով վերնաշապիկ և մեկ երեխա, որի գլուխը կարող ես խցկել շուն թուրքի մասին բանաստեղծություններով: Իսկ պետություն կառուցելու համար հարկավոր է հարկեր մուծել, ընտրությունների ժամանակ չտրվել մի քանի դրամի գայթակղությանը, փակ պահել ծորակները, թեկուզ եթե ջրաչափ չունես տեղադրած, աղբը փողոցում չթափել, վայրենավարի չջարդել քաղաքիդ տաքսաֆոնները, փողոցը հատել սահմանված վայրով, երբեմն մաքրել սեփական բակը և նմանատիպ բաներ, որոնք որոշակի պատասխանատվություն ու ջանքեր են պահանջում ...

Ու քանի որ հայրենիք կառուցելը էժան է նստում, մենք նախընտրում ենք այդ ուղին ...

Մի՛ արեք այդպես, թուրքը տեսնում, ուրախանում է ...

Վարուժան Բաբաջանյան

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards