ԱՄՆ-ի վարչակազմը պատրաստվում Է ավելի քան 1 մլրդ դոլարով կրճատել ՄԱԿ-ի ֆինանսավորումը. Foreign Policy
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգների վարչակազմը մտադիր Է 1 միլիարդ դոլարով կրճատել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների բյուջեն եւ հարյուրավոր միլիոն դոլարներով պակասեցնել համաշխարհային կազմակերպության տարբեր ծրագրերի ֆինանսավորումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Foreign Policy հանդեսը, որը վկայակոչել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի աղբյուրներ:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ բացի ՄԱԿ-ի խաղաղապահ բյուջե ԱՄՆ-ի մասհանումների 40-տոկոսանոց կրճատումից, որոնք 2016 թվականին գերազանցել են 2 միլիարդ դոլարը, Սպիտակ տունը նաեւ Պետդեպարտամենտին իրազեկել Է 326 միլիոն դոլար ընդհանուր գումարով ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, տարբեր ծրագրերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին:
Ներկայում ԱՄՆ-ը վճարում Է ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեի, որը կազմում Է մոտավորապես 5,4 միլիարդ դոլար, ավելի քան 22 տոկոսը, ինչպես նաեւ խաղաղապահ գործողությունների ծախսերի 28,5 տոկոսը, որոնց արժեքը գնահատվում Է 7,9 միլիարդ դոլար: Ընդհանուր առմամբ Վաշինգտոնը համաշխարհային կազմակերպության եւ դրա ծրագրերի վրա ծախսում Է շուրջ 10 միլիարդ դոլար:
Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ը համաշխարհային կազմակերպության խոշորագույն դոնորն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
2
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
3
The results of the second Junius financial literacy competition have been summarized
4
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...
5
Scholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program



