Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Արտաշատի թատրոնը վերանորոգվում է

SOCIETY
«Թեեւ թատրոնում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ, միեւնույն է, մենք չենք դադարեցնում մեր ամենօրյա փորձերը, թատրոնն իր դռները ոչ մի օր չի գոցում»,-«Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում ընդգծեց Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանը՝ հավելելով, որ սկսած նոյեմբերից՝ վերանորոգման մեկնարկից, թատրոնի անձնակազմը մշտապես ունեցել է արտագնա ներկայացումներ: Դրանք եղել են Մասիսի, Վեդիի, Արտաշատի հարմարեցված ահլիճներում: «Այս պայմաններում խաղացել ենք 25 ամանորյա ներկայացում, փետրվարի 27-28-ին Արտաշատի եւ Մասիսի դպրոցներում հանդես եկանք Պարույր Սեւակի «Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց» բեմադրությամբ, ունեցանք թատերական ներկայացումներ նաեւ այս ամսին»,-ասաց Սայադյանը:
Այս պահին ընթացքի մեջ է Կարլո Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» բեմադրությունը, վերականգնվում է Ակսել Բակունցի «Մթնաձոր», միաժամանակ՝ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ներկայացումները: Փորձերն իրականացվում են կանանց դիմահարդարման սենյակում, որը փոքրիշատե բարվոք վիճակում է: 
Անդրանառնալով արտագնա միջոցառումներին՝ Սայադյանն ասաց. «Եթե հանգամանքներից ելնելով չենք կարողանում հանդես գալ սեփական հարկի տակ, ապա գոնե այս տարբերակով հարթակ ապահովենք: Իհարկե, այս ընթացքում բավականին ֆինանսական կորուստներ ենք կրել, դերասանական կազմի համար եւս հեշտ չէ, սակայն կոլեկտիվը մարտունակ է, չի տրտնջում, եւ անհամբեր սպասում է հարազատ թատրոնի նորացված բեմին»,-նշեց նա: 
Հիմնանորոգման աշխատանքների մեջ է մտնում բեմի, դահլիճի, ճեմասրահի նորացումը, թատրոնի երկրորդ եւ երրորդ հարկերի «կոսմետիկ» վերանորոգումը: Սայադյանը զարմանքով եւ ցավով նշեց, որ նախագծողները վերանորոգման աշխատանքների մեջ չեն ընդգրկել շենքի վարչական հատվածը: «Մենք ամեն օր քայլում ենք 1943 թվականին կառուցված փայտյա աստիճանավանդակով: Այն արդեն մաշված ու չափից դուրս հնացած է, նաեւ խիստ վտանգավոր»,-նկատեց Սայադյանը:
Բացի հիմնանորոգման աշխատանքներից՝ թատրոնի հարթակը կվերազինվի լուսաձայնային սարքավորումներով: «Սա շատ թանկ հաճույք է: Դրա համար տրամադրվել է 20 մլն դրամ գումար: Ես արդեն 12 տարի այս թատրոնի տնօրենն եմ, եւ առաջին օրվանից երազել եմ այդ վերազինման մասին»,-ընդգծեց Սայադյանը՝ հավելելով, որ ոչ միայն բեմադրությունների որակը բարձրացնելու հնարավորություն է ստեղծվում, այլեւ Արտաշատ ժամանած հյուրախաղային հետաքրքիր միջոցառումների համար հնարավոր կլինի տրամադրել հարթակ, որը լրացուցիչ ֆինանսական միջոցներ կբերի թատրոնին: 
1943 թվականին շահագործման հանձնված թատրոնի շենքը մասնակի վերանորոգվել է միայն 1998 թվականին: Նախորդ տարվա նոյեմբերի 1-ին սկսված հիմնանորոգման աշխատանքների համար պետբյուջեից տրամադրվել է 50 մլն դրամ:  
Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որպես մարզային մշակութային օջախ, այսօր բավականին ակտիվ գործունեություն է ծավալում: Այստեղ յուրաքանչյուր տարի խաղում են ավելի քան 70 ներկայացում: Պարբերաբար թարմացվում եւ հարստացվում է թատրոնի խաղացանկը` բեմադրվում են նոր ներկայացումներ կամ վերականգնվում հին ու սիրվածները: Յուրաքանչյուր տարի հանդիսատեսի դատին է հանձնվում 3-4 պրեմիերա: Նախորդ տարի թատրոնի անձնակազմը խաղացել է ութ անուն ներկայացում: 
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League