Խորտակված «Սեւոլ» հարավկորեական նավը հաջողվել Է բարձրացնել ծովի մակերեւույթ
SOCIETYԵրեք տարի առաջ Դեղին ծովում խորտակված «Սեւոլ» հարավկորեական նավը հաջողվել Է բարձրացնել ծովի մակերեւույթ: Նավի բարձրացման գործողությունն սկսվել Էր մարտի 22-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության ծովերի եւ ձկնային տնտեսության նախարարությանը:
«66 ճոպանների օգնությամբ հաջողվեց նավը պոկել ծովի հատակից եւ բարձրացնել 24 մետր»,- նշում Է գերատեսչությունը:
Պլանավորվում Է նավի կորպուսը բարձրացնել ջրի մակարդակից 13 մետր վեր, ինչից հետո այն կբեռնեն հատուկ նավանորոգարանի վրա եւ կտեղափոխեն Մակփո նավահանգիստ: Սպասվում Է, որ դա կարող Է տեղի ունենալ երեկոյան:
«Սեւոլ» նավը Դեղին ծովում խորտակվել Է 2014 թվականի ապրիլի 16-ին՝ Ինչհոնից Չեջուդո առաղջարանային կղզի ճանապարհին: Աղետի հետեւանքով զոհվել Է 304 մարդ, որոնց մեծամասնությունը դպրոցականներ Էին: Ինը մարդու մարմին այդպես Էլ չհաջողվեց հայտնաբերել: Հարազատներն ու մերձավորները հուսով են, որ նրանց աճյունները պահպանվել են «Սեւոլ»-ում:
Խորտակվող նավը լքած անձնակազմի անդամների պատճառով, ինչպես նաեւ փրկարարների չհամաձայնեցված գործողությունների հետեւանքով փրկել հաջողվեց միայն 175 հոգու, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



