Մակրոնը կհաղթի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում. Harris Interactive
INTERNATIONAL NEWSՖրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենից վերստին առաջ Է անցել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Harris Interactive ընկերության անցկացրած հարցման արդյունքները, որոնք հրապարակել Է Reuters գործակալությունը:
Հետազոտության տվյալների համաձայն՝ Մակրոնն առաջին փուլում Մարին լե Պենից գերազանցում Է 1 տոկոսային կետով (26 տոկոս՝ 25 տոկոսի դիմաց): Հարցումը ցույց Է տվել, որ ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնը նույնպես հաղթանակ կտանի Լե Պենի նկատմամբ (65 տոկոս՝ 35 տոկոսի դիմաց):
Հարցումն անցկացվել Է մարտի 21-22-ին: Դրան մասնակցել Է 6383 մարդ:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան երկու փուլով ապրիլի 23-ին եւ մայիս 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



