Վանաձորում կրծքավանդակի կտրած վերքով հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ
SOCIETYՎանաձորի շտապօգնության կայանից hունիսի 11-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Վանաձորի Աղայան փողոցի թիվ 81 շենքի մոտից «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած» վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել 1988 թ. ծնված Արթուր Խ.-ին:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հունիսի 11-ին, ժամը 17.30-ին, պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, վանաձորի Աճառյան փողոցի թիվ 13 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 1995 թ. ծնված Տիգրան Դ.-ն սուր գործիքով հարվածել է Արթուր Խ.-ին` պատճառելով վնասվածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025



