Հոկտեմբերի 1-ը՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր
SOCIETYՎաղը՝ հոկտեմբերի 1-ին, ժ. 10:00-21:00-ը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» Հանրապետության հրապարակում անցկացնելու է Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան նվիրված միջոցառումներ:
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, այս մասին լրագրողներին հայտնեցին կոալիցիայի ներկայացուցիչներ Նվարդ Մարգարյանը, Աննա Հովհաննիսյանը և Լիլիթ Հայրապետյանը: Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը հռչակվել է 2010 թվականին՝ ի հիշատակ ընտանեկան բռնության հետևանքով մահացած Զարուհի Պետրոսյանի: Բանախոսները հայտնեցին, որ ժ. 11:00-13:00-ը ՀՀ կառավարության շենքի դիմաց իրենց բողոքը կարտահայտեն` ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի ընդունման պահանջով: Ուշ երեկոյան կկայանա մոմավառություն՝ ի հիշատակ բռնության զոհ դարձած կանանց:
Լևոն Փանոսյան
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank and Idram Alongside the “Matemik” NGO
3
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
4
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
5
Safe environment – Equal opportunities



