Ե՞րբ չի կարելի տաք թեյ կամ սուրճ խմել. գիտնականներ
LIFEmed.tert.am-ը գրում է.
Արևելյան Անգլիայի Համալսարանի գիտնականները պնդում են, որ տաք ըմպելիքները զգալիորեն նվազեցնում են վիտամինների և այլ հավելումների ազդեցությունը: Ավելին՝ դրանք ոչնչացնում են պրոբիոտիկներ պարունակող մթերքում (օր.՝ յոգուրտներ) եղած օգտակար բակտերիաները: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տաք ըմպելիքներն ու ուտեստները (թեյ, սուրճ, շիլա և այլն) կարող են 73%-ով նվազեցնել երկաթի կլանումը:
Գիտնականների խոսքով՝ դեղահաբերի ընդունումից հետո տաք սնունդ կամ ըմպելիքներ կարելի է ընդունել միայն առմվազն մեկ ժամ անց: Բժիշկները նշում են, որ հավելումներից հետո հարկավոր է խմել ջուր կամ կաթ: Հաբերը ցանկալի է ընդունել նախաճաշին, քանի որ այդ ժամանակ աղիները շատ ավելի ընկալունակ են, հաղորդում է The Daily Mail-ը:
Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ գնորդները հաճախ գլխի չեն ընկնում, թե որքան օգտակար կարող են լինել պրոբիոտիկները հակաբիոտիկների կուրսի ընթացքում կամ դրանից հետո: Գիտնականները նշում են, որ հակաբիոտիկները ոչնչացնում են ոչ միայն ախտածին բակտերիաները, այլև օրգանիզմում եղած օգտակար բակտերիաները, իսկ պրոբիոտիկները կարող են վերականգնել աղիների միկրոֆլորայի բալանսը:



