Չաք Բերիի նոր երգը զետեղել են Համացանցում
SOCIETYԵրաժիշտ Չաք Բերիի Big Boys անվանումը կրող կոմպոզիցիան հրապարակվել Է կատարողի YouTube-ալիքում: Երգը տեղ կգտնի Բերիի CHUCK («Չաք») նոր ալբոմում՝: Ռոք-ն-ռոլի աստղի վերջին սկավառակի ռելիզը նշանակված Է հունիսի 16-ին:
CHUCK ալբոմի թողարկմամբ զբաղվում Է Dualtone Records ձայնագրման ընկերությունը: Լույսընծայման ստույգ ժամկետն առայժմ չի հայտնվել:
Նոր ձայնապնակի հրատարակման մասին կատարողը հայտարարել Էր իր 90-ամյակի օրը՝ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին՝ նշելով, որ երկար Է աշխատել դրա վրա եւ մտադիր Է այն նվիրել կնոջը՝ Թոդիին (այդ պահին նրանք 68 տարվա ամուսիններ Էին): Դա կլինի Բերիի առաջին սոլո ալբոմը գրեթե 40 տարվա ընթացքում, նախորդը՝ Rock It վերնագրով, լույս Է տեսել 1979 թվականին:
Չաք Բերին մահացել Է մարտի 18-ին կյանքի 91-րդ տարում Միսուրիի նահանգի իր տանը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



