Վիետնամում ԿԺԴՀ-ի նախկին դեսպանի որդուն կասկածում են Կիմ Չեն Նամի սպանության մեջ
INTERNATIONAL NEWS Հյուսիսային Կորեայի այն չորս քաղաքացիներից մեկը, որոնց Մալայզիայի ոստիկանությունը որոնում Է Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի խորթ եղբոր սպանության կասկածանքով, Վիետնամում Հյուսիսային Կորեայի նախկին դեսպանի որդին Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռյոնհապ գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ինչպես գրել Է գործակալությունը, խոսքը վերաբերում Է 33-ամյա Լի Չժի Հյոնին՝ Վիետնամում ԿԺԴՀ-ի նախկին դեսպանի որդուն, որն այդ երկրում ապրել Է շուրջ 10 տարի: Վիետնամերենի հիանալի իմացությունն, ինչպես կարծում Է հետաքննությունը, նրան օգնել Է հավաքագրելու Վիետնամի քաղաքացուհուն, որը դարձել Է հանցագործության երկու կատարողներից մեկը:
Վիետնամի քաղաքացուհին հավաքագրվել Է անցյալ տարվա դեկտեմբերին, իսկ այնուհետեւ Լին ու եւս մեկ կասկածյալ նրա հետ միասին ուղեւորություն են կատարել Կամբոջա, որտեղ անցկացրել են այսպես կոչված «հեռուստաշոուի» փորձ, որը փաստորեն սպանություն Է եղել:
Սպանությունից հետո երկու աղջիկները ձերբակալվել են, իսկ Մալայզիայի ոստիկանությունն սկսել Է Հյուսիսային Կորեայի այն չորս քաղաքացիների որոնումը, որոնք անմիջապես հեռացել են երկրից: Նրանցից մեկն Էլ, հետաքննության կարծիքով՝ եղել Է Լի Չժի Հյոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



