Yerevan, 23.May.2026,
00
:
00
BREAKING


Շարմազանովը ՄԱԿ-ում Նախագահ Սարգսյանի ելույթը համարում է համահայկական առաջնորդի խոսք

POLITICS

 Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը ՄԱԿ-ում Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը համարում է համահայկական առաջնորդի խոսք, որն անդրադառնում է այս օրերին հայ հասարակությանը մտահոգող կարևոր հարցերին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց պաշտոնյան` ընդգծելով, որ նախագահը հստակ ցույց տվեց Ադրբեջ ան պետության իրական դեմքը, ցույց տվեց, որ այն ռազմականացված պետություն է, որը մեծ պրոբլեմ է ողջ տարածաշրջանի համար:

«Երկու հստակ խնդիր է առանձնացրել ՀՀ Նախագահը. համար առաջին` միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը, Մինսկի խմբի համանախագահ երկրները, քաղաքակիրթ աշխարհը պարտավոր են Ադրբեջանին նստեցնել իր տեղը, որովհետև Ադրբեջանն արհամարհում է նախևառաջ միջազգային հանրության կողմից ընդունված հայտնի սկզբունքները, արհամարհում է Մինսկի խմբի համանախագահ երկրների հինգ կետերը: Մեսիջ համար երկու. եթե քաղաքակիրթ աշխարհը չի կարող Ադրբեջանին ցույց տալ իր տեղը, ապա այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը, օգտվելով հայության, իր քաղաքացին երի ու ԼՂ քաղաքացիների անվտանգությանը երաշխավոր լինելու հանգամանքից, իր ողջ պարտավորություններով ու իրավունքներով կպարտադրի Ադրբեջանին խաղաղություն, պարտադրանքը կլինի թե ռազմաքաղաքական ճանապարհով, թե իրավական»,-շեշտեց ԱԺ փոխնախագահը` մեկ անգամ ևս հիշեցնելով, որ ամենատարբեր մակարդակներում Հայաստանը հայտարարել է, որ կողմ չէ խնդրի ռազմական լուծմանը, բայց Ադրբեջանի լկտի պահվածքի վերջը տալու համար ստիպված է Հայաստանն այլ միջոցների դիմել: «Միջազգային հանրությունը պետք է իր գործառույթները կատարի, իսկ եթե ոչ, ապա Հայաստանը Ադրբեջանին ցույց կտա իր տեղը, ինչը նաև արվել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կողմից մինչև 1994 թվականի զինադադարը, երբ ադրբեջանցիներն աղաչում էին զինադադար»,-ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:

Ըստ ԱԺ փոխխոսնակի` միջազգային հանրության ադեկվատ արձագանքը պետք է լինի ուղիղ և հասցեական Ադրբեջանի սադրանքների հանդեպ: ՀՀ Նախագահն այդ մասին շատ հստակ ու բաց է խոսել ՄԱԿ-ի ամբիոնից, նույնիսկ նշել է պատճառներն ու օրինակներ է բերել, թե ով է հրադադարի ռեժիմը խախտում, ով է սանձազերծում ռազմական խնդիրներ` օրինակ բերելով Բաքվում կայացած Եվրոպական խաղերը: «Երբ Ադրբեջանին պետք է լինում, շփման գծում և սահմանին որևէ խնդիր չի առաջանում: Այսինքն` պրոբլեմը գալիս է Ադրբեջանից: Նախագահի ելույթով շեշտադրվում է, որ մենք հավատարիմ ենք միջազգային նորերին, ընդունված քաղաքակիրթ լուծումներին, բայց եթե օրենքներով անհնար է լուծում տալ խնդրին, մենք ստիպված կլինենք թնդանոթներով լռեցնել լկտի ադրբեջանցիներին, ինչն ընդունելի ու ցանկալի չէ մեզ համար»,-ասաց Շարմազանովը:

Նա պատահական չհամարեց այն, որ ՀՀ Նախագահի ելույթից ժամեր անց ՀԱՊԿ-ի ներկայացուցիչը Հայաստանում նշել է, որ հայկական զինված ուժերը կարողանում են զսպել Ադրբեջանի սադրանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, որը, ըստ Շարմազանովի, ոչ այլ ինչ է, քան այն, որ ՀԱՊԿ-ն ընդունում է ՀՀ-ի` իր դաշնակցի ողջ ծավալով դիրքորոշումը և պաշտպանում է այն:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով: Ի թիվս այլ թեմաների` նախագահն անդրադարձել է սահմանային լարվածությանն ու Ադրբեջանի գործողություններին: Նա, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանի ագրեսիվքաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնա, քան իրականացնել անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլեր՝ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը:

 

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR