ԱՄՆ-ում ինդեքսների փլուզումից հետո անկում Է սկսվել ասիական բորսաներում
INTERNATIONAL NEWSՄարտի 22-ին Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործնականում բոլոր ֆոնդային ինդեքսներն իջնում են ներդրողների այն կասկածների ֆոնին, թե ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփին կհաջողվի արագ եւ ամբողջապես իրականացնել խոստացված բարենորոգումները, որոնք նպատակամղված են աշխարհի խոշորագույն տնտեսության աճի աջակցմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ամերիկյան ֆոնդային ինդեքսները նախօրյակին սրընթաց նվազել են ավելի քան 1 տոկոսով՝ անցյալ տարվա սեպտեմբերից ի վեր ռեկորդային տեմպերով: Ճապոնական Nikkei 225 ինդեքսն ընկել Է 1,9 տոկոսով, ավելի ընդարձակ Topix-ը՝ 1,8 տոկոսով: Չինական Shanghai Composite նվազել Է 0,8 տոկոսով, Հոնկոնգի Hang Seng-ը՝ 1,5 տոկոսով, հարավկորեական KOSPI-ն՝ 0,6 տոկոսով: Ավստրալական S&P/ASX 200-ն իջել Է 1,6 տոկոսով, նորզելանդական NZX 50-ը՝ 0,4 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



