Yerevan, 07.November.2025,
00
:
00
BREAKING


Ձեր ծննդյան ամիսը շատ բան կարող է պատմել ձեր մասին

PHOTO

Այն, թե որ ամսին է ծնվել մարդը՝ շատ բան կարող է պատմել նրա բնավորության մասին։ Իսկ ո՞ր ամսին եք ծնվել դուք։ Կարդացեք ձեզ համապատասխան ամսվա բնորոշումը։

Չմոռանաք մեկնաբանություններում նշել, արդյո՞ք համապատասխանում էր ձեր բնավորության բնորոշումը։

Հունվար

Միշտ պատրաստ եք աջակցել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Բնավորությամբ լիդեր եք, քանի որ ծնվել եք տարվա առաջին ամսին։ Նույնիսկ այն ժամանակ, երբ շրջապատում քաոս է, դուք հանգիստ եք։ Սովոր եք ամեն ինչ մանրամասն մտածել, ուշադիր եք մանրուքների նկատմամբ։ Հունվար ամսին ծնված մարդիկ առանձնահատուկ գնահատում են բարությունն ու ազնվությունը, հանգստությունն ու հարմարավետությունը գերադասում են աղմուկից, մշտական տոնից։ Պաշտում եք սիրելը և ձեզ հրաշալի եք զգում, երբ որևէ նոր բան եք իմանում։

Փետրվար

Եթե ծնվել եք փետրվար ամսին, նշանակում է՝ ուրախ, սիրող և բավական պրագմատիկ մարդ եք։ Սիրում եք ժպտալ և ամենուր տարածում եք ձեր ուրախությունը։ Մարդկանց մեջ միայն լավն եք տեսնում։ Վստահությունն ու պարտականությունների կատարումը շատ կարևոր են ձեզ համար։ Այդ պատճառով էլ ամեն հնարավոր բան անում եք՝ մտերիմներին չհիասթափեցնելու համար. կատարում եք տրված խոստումները։ Կարելի է վստահել այս ամսին ծնված անձանց, քանի որ ցանկացած առաջադրանք կատարելիս ներդնում են ողջ ուժերը։ Բարի են, առատաձեռն։ Սիրում են նոր ծանոթություններ ձեռք բերել, միևնույն ժամանակ գնահատում են միայնակ անցկացրած ժամանակը։ Գնահատում եք կարգուկանոնն ու մաքրությունը։ Մշտապես բացահայտում են իրենց նոր հնարավորությունները, տաղանդները։ Երբեք ուշ չէ սովորելու և փոխվելու համար։

Մարտ

Կրքոտ և ստեղծագործ մարդիկ են։ Վառ և էներգիայով լի կյանքով են ապրում։ Նրանց դուր է գալիս ամեն օր որևէ նոր բան իմանալ։ Ապրում են սրտի թելադրանքով և ասում այն, ինչ մտածում են։ Ձգտում են պաշտպանել անձնական կյանքը, բայց փոխվում են, երբ հանդիպում են իսկապես հարազատ մարդու։ Սիրում են ժամանակ անցկացնել բնության գրկում։ Աշխատանքի կատարման առումով հպարտանում են իրենցով և վարպետ համարում միաժամանակ մի քանի հանձնարարություն կատարելու գործում։ Պետք չէ վախենալ մարդկանց հետ անկեղծանալուց, պատմեք ձեր մասին։ Նրանք կարող են ունենալ հարցերի պատասխանները, որոնք փնտրում եք։ Հույսը մի դրեք միայն ձեզ վրա։

Ապրիլ

Վառ, ոգեշնչված մարդիկ են, ովքեր ոսկի սիրտ ունեն։ Սիրում են նվերներ և անակնկալներ մատուցել մտերիմներին։ Ոչինչ ավելի երջանիկ չի դարձնում նրանց, քան ուրախությունը սիրելի մարդկանց աչքերում։ Իրենց ջերմությամբ վարակում են յուրաքանչյուր վայր, որտեղ հայտնվում են։ Գնահատում են աշխատանքը, և երբ ցանկանում են որևէ բանի հասնել, համբերությամբ են լցվում։ Հարազատները կարող են հույս դնել նրանց վրա. նրանք բարի են և կենսախինդ։ Երբեմն նրանց թվում է, թե աշխարհում չկա իրենցից ավելի դժբախտ մարդ, բայց անձրևից հետո միշտ ծիածան է հայտնվում երկնքում. ձեր կյանքում ևս դրական փոփոխություններ տեղի կունենան։

Մայիս

Համեստ մարդիկ են, ում համար առաջին տեղում են շրջապատող մարդիկ և ոչ թե իրենք։ Մի փոքր բռնկուն են, և որևէ մեկը չգիտի՝ ինչ սպասել նրանցից։ Եթե որևէ բան են որոշել, ապա պարտադիր կհասնեն դրան, այլ բառերով ասած՝ համառ են։ Բարի են, միշտ օգնում են շրջապատող մարդկանց։ Պաշտում են ժպտալ և լավ ժամանակ անցկացնել։ Ուժեղ են, խելացի։ Այս ամսին ծնված անձանց երբեմն թվում է, թե կյանքը չափազանց բարդ է և մշտական պայքարի կարիք ունի, բայց պետք է հիշել, որ ամեն ինչ շուտով կավարտվի։ Լսեք սրտին և մտերիմների խորհուրդները, և հաջողությունը կուղեկցի ձեզ։ Դժվարությունները դիտարկեք՝ որպես փորձ։ Նախկինում արված սխալներից հետևություններ արեք և մոռացեք անցյալի մասին։

Հունիս

Անհոգ, համբերատար մարդիկ են, ովքեր երբեք չեն ընդունում «ոչ» պատասխանը։ Եթե գիտեք, թե ինչ եք ցանկանում, կհասնեք դրան։ Հմայքը, խելքն ու անվախ լինելը մեկ անգամ չէ, որ օգնել են ձեզ։ Բազմակողմանի զարգացած մարդիկ են, ով տարբեր սիրելի զբաղմունքներ ունեն և մշտապես տեղյակ են իրադարձություններից։ Պաշտում են արվեստը։ Հունիս ամսին ծնված մարդիկ հեշտությամբ հաշտվում են այն միջավայրի հետ, որում հայտնվել են։ Բարի են, խելացի, հավատարիմ ընկեր և ջանասիրաբար աշխատող։

Հուլիս

Սիրում են ուրախանալ և հյուրեր ընդունել։ Սիրում են բացահայտել աշխարհը։ Շատ հետաքրքրասեր են, մշտապես հարցեր են տալիս, եթե որևէ բան անհասկանալի է։ Աշխատավայրում հպարտանում են նրանցով։ Բարեհոգի են, մարդկանց հաճելի է նրանց հետ, պաշտում են նոր բարձունքների հասնել և երբեք ետ չեն նայում։ Խելացի են և ստեղծագործ։ Մոտակա ժամանակահատվածում նրանց գլոբալ փոփոխություններ են սպասվում։

Օգոստոս

Ուժեղ են և դիմացկուն։ Ինքնավստահ են, միշտ գիտեն ճիշտ պատասխանը։ Սոցիալական միջավայրում պատասխանատու են։ Բոլորը գիտեն, որ կարելի է հույս դնել նրանց վրա։ Արժեքավոր խորհուրդներ են տալիս, լիդեր են։ Բարդ իրադրություններում հանգիստ են, տանել չեն կարողանում ուշացումները և միշտ հետևում են կանոններին։ Սա չի նշանակում, թե այս ամսին ծնված մարդիկ չեն կարողանում ուրախանալ։ Նրանք պաշտում են ծիծաղել և ժամանակ անցկացնել երեկույթներում։ Սիրում են կյանքը, բնությունն ու կենդանիներին, մեծ ու բարի սիրտ ունեն։

Սեպտեմբեր

Պահպանողական են, հաճույք են ստանում պարզ բաներից, շտապել չեն սիրում։ Վայելում են ժամանակը և դիտարկում շրջապատող աշխարհը։ Հնարավոր է՝ որոշ մարդիկ չեն հասկանում նրանց անշտապ լինելը։ Գնահատում են լավ պահվածքը, դաստիարակությունն ու տան հարմարավետությունը։ Ժամանակակից տեխնոլոգիաներն այնքան էլ նրանց կիրքը չեն։ Գերադասում են ժամանակ անցկացնել այգում կամ թանգարանում։ Բարի են։

Շարունակությունն՝ այստեղ

Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth