Լոբազգիները, հավկիթը և ընկույզն օգնում են նվազեցնել քաղցի զգացումը
LIFEՄասնագետները պնդում են, որ քաղցի կամ ինչ-որ բան ուտել ցանկանալու զգացողությունը, որն առաջանում է սնունդ ընդունելուց որոշ ժամանակ հետո, օրգանիզմում նյութերի պակասի ազդանշան է, որոնք վերահսկում են ախորժակը:

Այս խնդիրը լուծվում է սննդակարգում որոշակի մթերքների ներառման միջոցով, հաղորդում է Daily Mail-ը:

Դիետոլոգները նշում են, որ լոբազգիները, հավկիթը և ընկույզն օգնում են նվազեցնել քաղցի զգացումը: Նշված մթերքների օգտակար բաղադրիչները նպաստում են նաև ավելորդ քաշից ազատվելուն, ինչպես նաև վիտամինների ավելացմանը:

Հետազոտությունները պարզել են, որ մարդիկ, ովքեր նախաճաշին օգտագործում են վերոնշյալ մթերքները, օրվա ընթացքում ավելի քիչ են ուտում, ի տարբերություն նրանց, ովքեր նախաճաշին կիրառում են հացաբուլկեղեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am կայքը:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



